«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան շարունակում է մնալ բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում:
Daily Mirror-ի տեղեկությունների համաձայն` ՊՍԺ-ն դարձյալ հետաքրքրված է Արգենտինայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Նշվում է, որ փարիզյան ակումբի ղեկավարները պատրաստ են 60 մլն ֆունտ առաջարկել Դի Մարիայի տրանսֆերի դիմաց:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան 21 հանդիպում է անցկացրել «Յունայթեդ»-ի կազմում, 3 գոլ է խփել և գոլային 11 փոխանցում կատարել:









































