Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստան-Եվրամիություն. կարևոր դասեր

Մայիսին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան Գործընկերության ծրագրի հերթական վեհաժողովին ընդառաջ Հայաստանում հաճախակիանում են հարցադրումները, թե արդյոք Երևանն ու Բրյուսելը կստորագրեն որևէ փաստաթուղթ համագործակցության մասին:

Ընդ որում` կան նաև գործիչներ, ովքեր խոսում են Ասոցացման նոր փաստաթղթի մասին, ինչը թերևս մոլորություն է: Բանն այն է, որ Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթուղթը չի լինելու Ասոցացման փաստաթուղթ, որովհետև ասոցացումը հստակ և կոնկրետ կարգավիճակ էր, որից Հայաստանը զրկվեց ընտրելով մեկ այլ կարգավիճակ՝ ԵՏՄ անդամությունը: Հետևաբար` խոսքը կարող է լինել ընդամենը Եվրոպա-Հայաստան հարաբերություններին վերաբերող նոր փաստաթղթի մասին, որը կենթադրի արդեն ոչ թե կարգավիճակ, այլ հարաբերությունների որոշակի հեռանկարների ամրագրում և նկարագրում:

Խոսակցությունները կամ սպասումները նոր փաստաթղթի առումով ակտիվացան Երևանում նախորդ շաբաթ տեղի ունեցած մի շարք իրադարձությունների` Եվրանեսթի պատգամավորական վեհաժողովի լիագումար նիստի և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական հանձնաժողովի նիստի շնորհիվ, որոնց շրջանակներում հնչեցին բավականաչափ հայտարարություններ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Իսկ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների մասին հայտարարվել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին՝ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակով: Սակայն հետագայում էլ հնչել են հայտարարություններ, որ բանակցության ընթացքում դեռևս որոշակիություն չկա, և կասկածի տակ է դրվել այն, որ Ռիգայի համար հնարավոր է հասցնել ստորագրման ենթակա ինչ-որ փաստաթուղթ պատրաստել:

Այս ամենով հանդերձ, սակայն, կհասցնեն, թե ոչ հարցադրումների առատության ստվերում է մնում շատ ավելի կարևոր մի խնիր՝ նոր փաստաթղթի բովանդակության հարցը: Ենթադրենք` ստորագրման ենթակա ինչ-որ փաստաթուղթ, այնուամենայնիվ, հաջողվում է պատրաստել: Բայց ի՞նչ բովանդակություն է ունենալու այդ փաստաթուղթը: Նոր փաստաթուղթը ստորագրվելու է ուղղակի ձևի՞ համար` որպես արարողակարգ, թե՞ դրանում տեղ գտած դրույթներն, այնուամենայնիվ, կարևոր են: Եթե կարևոր են, ապա ինչո՞ւ չկան քննարկումներ բովանդակային թեմաներով:

Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ղեկավարը Երևանում հայտարարել էր, որ նոր փաստաթղթում զգալիորեն կարտացոլվի, կպահպանվի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի բովանդակությունը: Սակայն նախ` մի կողմից Հայաստանի հանրությանը անգամ այդ բովանդակությունը հանգամանալից հայտնի չէ, և բացի այդ էլ` անկասկած է, որ չի կարող նոր փաստաթուղթը առանցքային հարցերում չունենալ նոր իրողությունների արտացոլում, ըստ որում` նաև ապագայի որոշակի կանխատեսման արտացոլում: Բանն այն է, որ իրադարձությունները աշխարհում այնքան արագ են զարգանում, որ քաղաքական և տնտեսական իրավիճակը հնանում է շատ արագ:

Ըստ այդմ` արդյո՞ք նպատակահարմար է, որ Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթում մեխանիկորեն արտացոլվեն նախկին փաստաթղթի որոշակի դրույթներ: Մյուս կողմից, եթե այդ դրույթները մեխանիկորեն չեն արտացոլվում, այնուամենայնիվ, կրկին հարց է առաջանում՝ արդյո՞ք նոր փաստաթղթի հիմքում կարող են լինել նախկինի բովանդակային «պոստուլատներ», եթե նախկինը բանակցվել և ավարտվել է առնվազն երկու տարի առաջ, իսկ երկու տարիների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք արմատապես փոխել են իրավիճակը թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում: Ընդ որում` այդ փոփոխությունները շարունակվում են, և անգամ բացառված չէ, որ այսօր համաձայնեցրած ինչ-որ հարցեր Ռիգայի վեհաժողովի շեմին ևս հնացած լինեն, և կարիք լինի նոր քննարկումների, առավել ևս, որ այս իմաստով Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինքնուրույն չէ, և կարիք է լինելու ամեն ինչ համաձայնեցնել նաև Ռուսաստանի հետ:

Այս իրավիճակը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շուրջ նոր փաստաթղթի կազմավորման աշխատանքների, այսպես ասած, անվտանգության համար հրամայական է դարձնում բովանդակային կողմի, այսպես ասած, թափանցիկության բարձր աստիճանի առկայությունը, ի տարբերություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների: Վերջին հաշվով, հենց նախորդ բանակցությունների բովանդակային ոչ թափանցիկությունն էր նաև պատճառը, որ այդ բանակցությունները բավական խոցելի դարձան քաղաքական մանիպուլյացիաների տեսանկյունից: Միգուցե հաշվարկն այն էր, որ բանակցության ոչ հրապարակայնությունը թույլ կտա զերծ մնալ խոցելիությունից: Բայց ստացվեց հակառակը, ինչի պատճառն այն էր, որ Հայաստանն ինքը ինքնուրույն սուբյեկտ չէր, և այդ պարագայում էլ քննարկումներն ու բանակցությունները զրկված լինելով հանրային աջակցությունից՝ ոչ թափանցիկության հետևանքով, հեշտությամբ դարձան կուլիսային քաղաքականության և մանիպուլյացիաների թիրախ Ռուսաստանի համար:

Թափանցիկության նվազագույն բավարար մակարդակ չապահովելու, բովանդակային քննարկումների բավարար հանրայնություն չապահովելու դեպքում մեծ ռիսկ կա, որ վաղ թե ուշ նույն ճակատագրին կարող է արժանանալ նաև նոր փաստաթուղթը, անգամ ստորագրվելուց հետո: Հետևաբար` Հայաստան-Եվրամիություն հարաբերության նոր հեռանկարների փաստաթղթային ամրագրման հարցում առաջնային խնդիրը և շեշտադրումը պետք է լինի ոչ թե այն, թե երբ կստորագրվի փաստաթուղթը՝ կհասցվի Ռիգայի վեհաժողովին, թե ոչ, այլ այն, թե ինչ բովանդակություն է ունենալու այդ փաստաթուղթը: Ստորագրելը կամ ստորագրելու որևէ ժամկետ այսօր չպետք է ինքնանպատակ լինի:

Կարևորը պետք է լինի քննարկումների թափանցիկությունն ու խնդրի հանրայնացումը, բովանդակային քննարկումներում հասարակության դերի բարձրացումը, որովհետև դրա շնորհիվ Հայաստան-Եվրոպա նոր հարաբերությունների կառուցման գործընթացը միմիայն ավելի պաշտպանված կդառնա: Իսկ կարևորը հենց այդ պաշտպանվածությունը, ամրությունն է, ոչ թե ստորագրման որևէ ամսաթիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում