Գվատեմալան Կենտրոնական Ամերիկայում առաջին պետությունն է, որը արտակարգ դրություն է հայտարարել տարածվող «ժանգահամ սուրճի» պատճառով:
Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան հայտարարել է, որ սուրճի պլանտացիաների 70%-ը վարակված է սնկային հիվանդությամբ, որը վնասում է երկրի գլխավոր արտահանվող ապրանքը:
Իշխանությունները բյուջեից տրամադրել են ավելի քան 10 մլն դոլար՝ պարարտանյութի կարիք ունեցող ֆերմերներին ֆինանսապես օգնելու համար:
Ավելի վաղ նույն պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել Հոնդուրասում և Կոստա Ռիկայում:










































