Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Դատարկ շանտաժներ են անում. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը՝ Ծառուկյանից «թոշակ» չի ստանում

« Ի՞նչ «թոշակ» ստանալ, պատգամավորն ունի աշխատավարձ, որը ստացել է. դատարկ շանտաժներ են անում՝ դրսի մարդկանց շփոթեցնելու համար, թող ոչ հեռու շրջապատում ման գան ստացողներին, ես և շատերը չենք ստացել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ից հեռացած պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Ծառուկյանը ԲՀԿ-ից հեռացողներին կշարունակի տալ ամսական 2000 դոլար «թոշակ»:

Արայիկ Աղաբաբյանը ասաց, որ ակտիվորեն տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Ըստ նրա՝ իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե ճնշումներ են եղել։ «Առհասարակ այդպիսի բան չի եղել, որ մարդկանց ստիպեն դուրս գալ։ Իմ դուրս գալու թեման ես համարում էի փակված, բայց նորից շրջանառում են, թե տղամարդու խոսք էի տվել.այդպիսի բան չի եղել, հենց տղամարդկությունից ելնելով եմ դուրս եկել։ Ինչպես արդեն ասել եմ՝ դուրս եմ եկել անձնային հարաբերությունների պատճառով, բացի այդ՝ կուսակցության առաջնորդ կար, որը հիմա չկա։ Ես շարունակելու եմ ցավել կուսակցության համար, քանի որ մարզային կառույց էի ստեղծել և զարգացրել, հիմա ևս ես չեմ խոչընդոտելու կառույցի աշխատանքներին»,- ասաց նա:

Արայիկ Աղաբաբյանը շեշտեց, որ դուրս գալով՝ ոչ ոքի հրահանգը չի կատարել. «Ճիշտը սա է, ժամանակի ընթացքում բոլորի համար պարզ կլինի, ես շարունակելու եմ աշխատել ժողովրդի համար և կարծում եմ՝ այդպես առավել արդյունավետ կլինի։ Ես ինձ արդեն ԲՀԿ-ում չէի պատկերացնում»,- մանրամասնեց պատգամավորը:

Նա ասաց, որ ճիշտ չի համարում նաև այն լուրերը, ըստ որոնց՝ Ծառուկյանը իրեն պատկանող գույքը շտաբներից ետ է պահանջում. «Ամենաէժան, խայտառակ հայտարարություններ են տարածում Ծառուկյանի անվան շուրջը։ Գույքը նրա ինչի՞ն էր պետք։ Էլ նսեմացնելու ուրիշ ձև չեն կարողանում հորինել, դա են հորինում, բայց հորինածը թիթեռի կյանք էլ չունի»:

Հիշեցնենք, որ Արայիկ Աղաբաբյանը ԲՀԿ-ից դուրս գալուց հետո հայտարարել էր, որ հեռացել է «Նաիրա Զոհրաբյանի ինտրիգային բնավորության պատճառով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում