Sunday, 19 07 2026
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ

Ռուսաստանի «սև ցուցակում» հայտնված հայերի ճակատագիրը կախված է Մոսկվայի «բարի կամքից»

Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններից հետո, պաշտոնական տվյալներով, շուրջ 40 հազար հայ շարունակում է մնալ այդ երկրի «սև ցուցակում»:

Ներման խնդրանքով ուղարկված հազարավոր դիմումներից բավարարվել է մոտ 300-ը, մնացածը շարունակում են մնալ «սև ցուցակում» և Ռուսաստան մուտք գործելու նվազագույնը երեք տարվա արգելք ունեն:

Հայ միգրանտներին չօգնեց անգամ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը: Ճիշտ է, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել՝ հայ միգրանտներին արտոնություններ տալու համար, սակայն դրանք չեն լուծում արդեն ՌԴ օրենսդրությունը խախտած մեր հայրենակիցների խնդիրը: Նրանցից շատերը ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտել են անգիտակցաբար, ծանոթ չեն եղել խստացումներին և սահմանված 90-օրյա ժամկետը նույնիսկ մեկ շաբաթով խախտելով՝ հայտնվել են արգելքի տակ:

Ռուսաստանցի իրավապաշտպան Դմիտրի Կովալյովը մեզ հետ զրույցում ասաց, որ այս խնդիրն առնչվում է ոչ միայն հայերին, այլև Ռուսաստան հիմնականում աշխատանքի նպատակով մեկնած այլ երկրների քաղաքացիներին: Նրա խոսքով՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ հայաստանցի միգրանտներին տրվել է էական նշանակություն ունեցող արտոնություն՝ կապված հաշվառում անցնելու հետ, մնացյալը կարող է լինել ընդամեեը Ռուսաստանի միգրացիոն ծառայության «բարի կամքի դրսևորումը»:

Այս օրերին Հայաստանում շարունակվում են «սև ցուցակում» հայտնված հայաստանցիների բողոքի ակցիաները կառավարության, արտաքին գործերի նախարարության մոտ։ Նրանք խնդրում են, թեկուզ տուգանք վճարելով, իրենց նորից ընձեռել Ռուսաստան մեկնելու հնարավորություն: Նրանցից շատերն արգելքի մասին իմացել են անմիջապես Լարսի անցակետում՝ նորից ՌԴ մեկնելու ժամանակ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստան աշխատանքի նպատակով տարիներ շարունակ մեկնած Արմեն Հարությունյանն ասաց, որ սահմանված ժամկետից ընդամնեը 12 օր է ավելի մնացել Վոլգոգրադում: Հարությունյանն ասում է, թե օրենսդրության խստացման մասին պատկերացում անգամ չի ունեցել և նույնիսկ այդ մասին իմանալուց հետո էլ չի կարծում, թե այնպիսի մեծ հանցանք է գործել, որ չի կարող գնալ Ռուսաստան՝ աշխատելու և ընտանիք պահելու համար. «Ես պատրաստ եմ տուգանք վճարել, բայց այստեղ նույն գործը չեմ կարող անել և այդքան գումար ստանալ: Ճիշտ է, ռուբլին ընկնելուց հետո այն գումարը չէի ստանւմ այլևս, բայց ամեն դեպքում աշխատում ու ընտանիք էի պահում»:

Ի դեպ, Ռուսաստանն արգելք է դրել ոչ միայն այնտեղ աշխատանքի մեկնողների, այլ նաև բուժվելու նպատակով այդ երկիր այցելածների վրա, եթե օրենսդրությունը թեկուզ կարճ ժամանակով խախտել են:

Համլետ Թևոսյանը այնտեղ մի քանի ամիսը մեկ անվճար բուժում է ստանում։ Քանի որ վնասվածք ստացել է գործարանում աշխատելու ժամանակ, ողջ ծախսերը հոգում է այն ընկերությունը, որի հետ նա պայմանագիր է կնքել և աշխատել: ՌԴ մեկնելու 3 տարվա արգելքը նրան ևս դժվար կացության առաջ է կանգնեցրել:

Հավելենք, որ միգրացիոն ծառայության միակ պատասխանը դժվարության առջև հայտնված քաղաքացիներին այն է, որ այդ հարցը բարձրացվել է Ռուսաստանի միգրացիոն ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում, բայց խախտվել է օրենքը, և իրենք չեն կարող պնդել, որպեսզի ՌԴ-ն մեր հայրենակիցներին ների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում