Sunday, 12 05 2024
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ

Գյուղապետը չի պատկերացնում՝ գյուղում ով կարող էր ինքնասպանություն գործած երեխայի արժանապատվությանը դիպչել

«Չեմ լսել, չեմ էլ պատկերացնում, թե ում հետ երեխան կարող էր խնդիր ունենալ, ինքը ոչ այդպիսի ընտանիքից էր, ոչ այդպիսի շրջապատից, որ իրեն ինքնասպանության դրդեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավար Սամվել Ավագյանը ՝ անդրադառնալով գյուղում տղայի ինքնասպանության դեպքին:

Գյուղապետը ընդգծեց, որ մահացած տղան ոչ թե 14, այլ 15 տարեկան էր: Նրա խոսքով՝ ինքնասպանություն գործած Վարուժան Միրզախանյանը ապրում էր նորմալ ընտանիքում, սոցիալական լավ պայմաններում, ուներ քույր և եղբայր։ «Ապահովված երեխա էր, աշխույժ, առույգ, փոքր ժամանակ չարաճճի էր, հիմա խելոքացել էր, դպրոցում ուսուցիչները և ընկերները նրան շատ էին սիրում, ինձ ասում էին՝ լավ երեխա էր»,- մանրամասնեց գյուղապետը:

Նա նաև պատմեց, որ փետրվարի 23-ին դպրոցի աղջիկները իրենց դասարանի տղաների համար նվերներ են գնել, Վարուժանը ևս նվեր է ստացել, տոնը նշել են, բարձր տրամադրությամբ տուն է վերադարձել, ուսուցիչներն էլ պնդում են, որ կոնֆլիկտ չի եղել:

Գյուղապետը ընդգծեց, որ ինքը չի կարող որևէ վարկած առաջ քաշել, քանի որ իր կողմից դա անպատասխանատու քայլ կլինի։ «Գործ է հարուցվել, նախաքննության փուլում է, թող պարզեն, ես առաջին անգամ ձեզանից եմ լսում , որ երեխան կոնֆլիկտ է ունեցել, սպառնացել են, արժանապատվությանը դիպչել»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անչափահասի դիակը փետրվարի 23-ին, ժամը 16:15-ի սահմաններում, հայտնաբերել է մայրը՝ իրենց տան դիմաց գտնվող անասնագոմում հակավորման թելով կախված վիճակում:

Դեպքի առթիվ փետրվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում