ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հինգշաբթի Գյումրի չի գնա: Armtimes.com-ի այս տեղեկությունը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից՝ հավելելով, որ այս պահին օրակարգում նման հարց նախատեսված չէ:
Հիշեցնենք, որ Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հարազատները երեկ Գևորգ Կոստանյանին մինչև հինգշաբթի ժամը 14:00-ն ժամանակ են տվել, որպեսզի նա այդ օրը գնա Գյումրի և պատասխանի իրենց հուզող բոլոր հարցերին: Հարազատները նշել էին, որ եթե հինգշաբթի գլխավոր դատախազը Գյումրի չգնա, ապա ուրբաթ օրը կդիմեն կտրուկ գործողությունների: