Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Հաց արտադրողների նոր մտավախությունն ալյուրի էժան գներն են

Արդեն մոտ մեկ ամիս է՝ շուկայում ալյուրի գինը Ռուսաստանից ներկրումների պատճառով կտրուկ նվազել է. եթե ֆինանսական շոկի օրերին 1 կիլոգրամ ալյուրը բարձրացել էր մինչ 360 դրամ և ավելի, ապա այսօր արդեն մի քանի շաբաթ է՝ 1 կիլոգրամի գինը 230 դրամ է: Խանութների, մարկետների հացաբուլկեղենի բաժնում քաղաքացիները հետաքրքրվում են, թե երբ է գների անկում լինելու: Աշխատակիցների պատասխանն այն է, որ արտադրողները դեռ չեն պատրաստվում գներն իջեցնել, քանի որ համոզված չեն, որ շուկայում ալյուրի այս գինը երկար կպահպանվի:

«Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության աշխատակիցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մոտ գնային փոփոխություն չի եղել ոչ դրամի արժեզրկման պիկ օրերին և ոչ էլ հիմա: Անդրադառնալով հարցին՝ եթե ալյուրը շարունակի նման ցածր գներով վաճառվել, ընկերության արտադրանքը կէժանանա՞, թե՞ ոչ, վերջինս նշեց, որ առաջիկայում իրենք պահելու են գինը:

«Ժամանակը ցույց կտա՝ ինչ կլինի, այս գները երկար պահպանվելու հույս մեզ չեն ներշնչում, որ մենք էլ գների փոփոխություն անենք՝ ինչպե՞ս կնայի մեր հաճախորդն այն վիճակին, որ մենք ամսվա մեջ մի քանի անգամ գին փոխենք: Եթե երկար ժամանակ 230 դրամ կիլոգրամի դիմաց գինը մնա, մրցակցությունը մեզ կտանի նրան, որ կփոխենք գները: Այս պահին մեր մրցակից կազմակերպությունները նույն դիրքորոշումն ունեն, ինչ մենք»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հացի շուկայում համեմատաբար մեծ ընկերություններից մեկի՝ «Սևանի հացի գործարանի» տնօրեն Աշոտ Ավետիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ գների փոփոխություն եղել է: «Եթե նախկինում 1 կիլոգրամ հացը բոլոր ապրանքատեսակների մասով արժեր 440-460 դրամ, ապա այսօր 390-420 դրամ է: Հունվարի վերջի դրությամբ մեկ պարկ ալյուրը մոտավորապես էժանացել է 4 դոլարով, ինչը չէր կարող չազդել գների վրա, քանի որ այս շուկան կարգավորվում է մրցակցությամբ»:

Ավետիսյանի խոսքով՝ եթե գների այս տրամաբանությունը պահպանվի, հնարավոր են նոր էժանացումներ: Ինչ վերաբերում է այս բիզնեսին, վերջինս նշեց, որ իրենք աշխատում են ցածր շահութաբերությամբ, ճիշտ է, գործունեությունն ամենօրյա ռեժիմով է, սակայն աշխատում են որակի և գների հստակ սահմաններում:

«Աշխատում ենք ժողովրդի գրպանին համահունչ գներ առաջարկել: Կարծում եմ՝ այն ընկերությունները, որոնք չեն վերանայել գները, առաջիկայում մրցակցությանը չեն դիմանա, և իրենք էլ ցածր գին կդնեն»,-նկատեց գործարանի տնօրենը:

Մարզերում վիճակն այսպիսին է. «Ռադ» ընկերությանից, որը հացի արտադրությամբ է զբաղվում Արտաշատի տարածաշրջանում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ իրենք ընդհանրապես վերջին շրջանում հացի գների փոփոխություն չեն կատարել, քանի որ իրենց տարածաշրջանում ծավալները մեծ չեն, և մարդիկ հաց թխում են տանը, հետևաբար որպեսզի կարողանան գործունեությունը շարունակել, պետք է գինը պահեն՝ ոչ թանկացնեն, ոչ էժանացնեն:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հացի շուկան ամբողջ աշխարհում կարգավորվում է պետության և հասարակության վերահսկողության միջոցով: Ըստ նրա՝ այս պահին Հայաստանում այս շուկայում վերահսկողություն կա միայն հասարակության մասով՝ ՀԿ, ԶԼՄ և քաղաքացիներ: Պետությունն այնքան է բաց թողել իր վերահսկողությունը շուկայում, որ հացը վաճառվում է ոչ թե քաշով, այլ, այսպես կոչված, «200 դրամանոց» հաց տարբերակով:

«Մեր երկրում եթե կողք կողքի աշխատում են հացի երկու արտադրամասեր, իրավիճակից ելնելով՝ մեկը գին է բարձրացնում 30 դրամով, մյուսն էլ 250 գրամանոց հացը դարձնում է 200 գրամ. ստացվում է, որ քաշի հաշվին գնաճ ապահովվեց: Որոշ ժամանակ անց քաշ գցողները սկսում են իրենց հաճախորդներին կորցնել, անցնում են մյուս՝ ճիշտ գին կոնկրետ քաշի դիմաց տարբերակին»,- իրավիճակը նկարագրեց Պիպոյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում հացը տարբերակված է, գոյություն ունի միջին, ցածր և բարձր որակի հաց, հավելանյութերի նորմավորում և այլն, մեզ մոտ ոչ միայն նման տարանջատում չկա, այլև մարդկանց առողջության տեսանկյունից որոշ արտադրատեսակներ անգամ վտանգավոր են. «Շաքարային դիաբետով հիվանդները երկրորդ կարգի ալյուրի հաց գնելիս պարզում են, այն այն ոչ միայն դիետիկ չէ, այլև բաղադրության մեջ օգտագործված է դոշաբով գունանյութ, որն օգուտ տալու փոխարեն՝ վնասում է»:

Փոքր և միջին բիզնեսների դեպքում ամբողջ աշխարհում պետությունը գին չի սահմանում, սակայն վերահսկում է դաշտը: Ըստ Պիպոյանի՝ մեր երկրում այս ոլորտով պետք է զբաղվի Սննդի անվտանգության տեսչությունը, սակայն, ինչպես տեսնում եք, ոչինչ չի արվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում