Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Politique Internationale-ում հրապարակվել է ՀՀ արտգործնախարարի հոդվածը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ

Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից է, հրապարակել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը։Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» վերնագրով ծավալուն հոդվածում Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արմատներին, կարգավորման գործընթացին, իրավական ասպեկտներին և հանգուցալուծման հնարավոր ուղիներին։

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացնում է 1990-ական թվականների սկզբից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը, բանակցային գործընթացի փուլերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկները և վերջին զարգացումները։

«Ադրբեջանը մերժեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները, որոնք առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ներառյալ՝ Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս), Աստրախանի (2010թ. հոկտեմբեր), Սոչիի (2011թ. մարտ) և Կազանի (2011թ. հունիս) գագաթաժողովների ժամանակ: Ադրբեջանը մերժել է եռանախագահների կողմից ներկայացված բոլոր առաջարկները։ Նա փորձում է տարբեր միջազգային հարթակներում ոչ միայն խեղաթյուրել բանակցային գործընթացի էությունը, այլև հակամարտության բնույթը՝ չխորշելով ապակողմնորոշել միջազգային հանրությանը` ներկայացնելով հակամարտության հետևանքները որպես դրա պատճառներ»,- գրում է Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարը, կարևորելով միջնորդների կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցների իրականացումը, ընդգծում է. «Համանախագահները ներկայացրել են վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների վերաբերյալ մի շարք առաջարկներ՝ հրադադարի ռեժիմի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում: Բոլոր այս առաջարկները հավանության են արժանացել մի շարք կարևորագույն միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից: Դրանք ողջունել են նաև Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Բայց բոլորը մերժվել են Բաքվի կողմից»։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը անդրադառնում է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով քարոզվող հայատյացությանը և դրա վտանգավոր հետևանքներին. «Ադրբեջանում լրագրողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները, մտավորականության ներկայացուցիչները հետապնդվում են որպես «Հայաստանի լրտեսներ» կամ «ազգի թշնամիներ»` միայն այն պատճառով, որ նրանք հանդես են գալիս հօգուտ խաղաղության և հաշտեցման: Գրող Աքրամ Այլիսլին հետապնդումների թիրախ դարձավ մի վեպ հրատարակելու համար, որում անդրադառնում էր Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերին: Նրա գրքերը հրապարակայնորեն այրվեցին, իսկ գրողը, ստանալով մահվան սպառնալիքներ, ստիպված էր լքել երկիրը»։

Արտգործնախարարն ընդգծում է, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ահազանգել են Ադրբեջանում ռասիզմի, անհանդուրժողականության և մարդու իրավունքների խախտումների սարսափելի դրսևորումների և հայատյացության քաղաքականության մասին: Ի պատասխան՝ Բաքուն հանդուրժողականության և ազատությունների թեմաներով կեղծ համաժողովներ է կազմակերպում՝ հույս ունենալով ուրիշներին պարտադրել մարդու իրավունքների վերաբերյալ իր սեփական տեսակետը։

Հոդվածի՝ «Ադրբեջանը՝ որպես վտանգ տարածաշրջանային անվտանգության համար» խորագրի ներքո նախարար Նալբանդյանը մանրամասնում է. «Քսան տարիների ընթացքում Ադրբեջանն արել է ամեն ինչ՝ խաթարելու հրադադարի ռեժիմը: Շփման գծի երկայնքով և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունները հանգեցրել են մեծաթիվ մարդկային կորուստների և կտրուկ ավելացրել են լարվածությունը: Բաքվի ղեկավարության հայտարարությունները և քայլերն ապացուցում են, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության լուրջ վտանգ է դարձել: Այս երկիրը կորցրել է իրականության զգացումը և ջանք չի խնայում՝ խափանելու խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները: Ահա թե ինչու, չնայած վերջին վեց տարիների ընթացքում համանախագահ երեք երկրների ինտենսիվ ջանքերին՝ շուրջ քսան գագաթաժողով, մի քանի տասնյակ հանդիպումներ նախարարական մակարդակով, եռանախագահների այցեր տարածաշրջան, բանակցային գործընթացում չի հաջողվել բեկում արձանագրել: Փաստացի, Բաքվի իշխանությունները հետաքրքրված են միայն միակողմանի օգուտներ կորզելու մեջ»։

Ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ Հայաստանի տեսլականը՝ Էդվարդ Նալբանդյանը գրում է. «Մենք համոզված ենք, որ վերջին վեց տարիների ընթացքում համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում ուրվագծված սկզբունքները և տարրերը կարող են հիմք հանդիսանալ՝ հակամարտության արդար և տևական կարգավորման համար:
Հայկական կողմը կիսում է այն մոտեցումը, որ ժողովուրդները պետք է նախապատրաստվեն խաղաղության, ոչ թե պատերազմի: Դժբախտաբար, մինչ օրս ադրբեջանական ղեկավարությունն անում է ճիշտ հակառակը:

Մենք լիովին համաձայն ենք համանախագահ երկրների հետ առ այն, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը, և որ միայն բանակցային կարգավորումը կարող է հանգեցնել կայունության, խաղաղության՝ ընձեռելով տարածաշրջանային համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ: Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա այս իրականությունը, այնքան ավելի մոտ կլինի հակամարտության կարգավորումը»:

Արտգործնախարար Նալբանդանի հոդվածը՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հրապարակվել է նաև որպես Politique Internationale-ի ամսագրի հավելված՝ առանձին բրոշյուրի տեսքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում