Ամերիկյան Մերիլենդ նահանգի հարավային մասում Ecphora տեսակի խեցեմորթի խեցի է հայտնաբերվել: Գտածոյի յուրահատկությունն այն է, որ խեցին պահպանել է իր նախնական կարմրավուն- դարչնագույն գույնը, որն այդ խեցեմորթների տարբերակիչ հատկանիշն է: Հնագետների՝ գտածոն նկարագրող հոդվածը հրապարակվել է Geochemical Perspectives Letters ամսագրում:
Միջին միոցենի շրջանում ապրած խեցեմորթի խեցին 15 մլն տարի անց պահպանել է իր գույնը այն բանի շնորհիվ, որ պահպանվել է նրա գույնի համար պատասխանատու սպիտակուցը: Ըստ գիտնականների՝ դա խեցեմորթի խեցու՝ գիտությանը հայտնի հնագույն սպիտակուցն է, որը պահպանել է կառուցվածքը:
Մասնագետները վստահ են, որ Ecphora խեցեմորթն իրենց բացառիկ հնարավորություն կտա ավելի լավ ուսումնասիրելու ինչպես այդ տեսակի, այնպես էլ ընդհանրապես փորոտանիների գենետիկ էվոլյուցիան:











































