Tuesday, 21 05 2024
Արմեն Գրիգորյանը Կատարում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»

Բանակը չունի սրիկայություն անող հրամանատարին պահելու խնդիր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Պարոն Շիրխանյան Հայոց բանակի կազմավորումից 21 տարի է անցել, չե՞ք կարծում, որ պատերազմի տարիներին վստահությունը մեր բանակի հանդեպ շատ ավելի մեծ էր, քան հիմա:

– Պարզապես պատերազմի տարիներին պատասխանատվությունը, հույս ու նվիրումն էլ շատ ավելի մեծ էին, դրա համար էլ վստահությունն ու օգնությունը բանակի հանդեպ շատ մեծ էր: Խաղաղ տարիների ընթացքում աստիճանաբար վերանում է սպառնալիքի, վտանգի զգացումը, և մարդիկ շատ ավելի պահանջկոտ են դառնում: Եթե վերցնենք, օրինակ, կարգապահությունը, ապա հիմա անհամեմատ ավելի բարձր է:

Նշեցիք, որ կարգապահությունը հիմա բարձր է, բայց մենք օր օրի նոր զինվորի մահվան մասին ենք լսում՝ մեկին ծառայակիցն է ծեծում, մյուսին՝ հրամանատարը… ո՞վ է դրա համար պատասխանատու:

– Պատասխանատուներ հիմա էլ կան,պատասխանատուները անմիջական հրամանատարներն են, նրանք կրում են և պետք է կրեն այդ պատասխանատվությունը, անպատժելիությունն էլ, իհարկե, պետք է արմատախիլ արվի: Պատասխանատուն առաջին հերթին հրամանատարն է: Այս առումով, ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը բավականին լուրջ աշխատանքներ է տարել: Բանակն ընտանիքի նման չէ, որ ասես ամեն ինչ վերահսկվում է և արվում է, դա մի մեծ ընտանիք է՝ հսկա կառույց, և վերհսկողություն սահմանելը բանակում նույնն է, ինչ մի ամբողջ երկրում վերհասկողություն սահմանես, հիվանդանոցներում կամ բոլոր դպրոցներում, որ աշակերտները խուլիգանություն չանեն: Բանակը հսկա կառույց է, բանակի խնդիրը մշտական պետք է լինի: Պահանջները հրամանատարների հանդեպ պետք է խստացնել: Վերջերս ժողով եղավ պաշտպանության նախարարությունում, և նախագահն այնտեղ շատ ճիշտ հարցադրումներ արեց։ Եթե այդ բոլորը կատարվեն, ես կարծում եմ, որ բանակում կարգապահությունը ևս կբարձրանա:

Նախագահը վերջերս դատախազության համակարգում էլ էր նկատողություն և հարցադրումներ արել, ի՞նչ եք կարծում արդյունքն էլի մի քանիսի աշխատանքից ազատու՞մը կլինի, թե՞ իսկապես բարեփոխումներ կլինեն:

– Պետք չէ ենթադրել, ուղղակի պետք է մտածել. եթե մարդիկ ասում են՝ պետք է նաև հետամուտ լինեն և հասնեն նրան, որ այդ ամենը կատարվի: Հայաստանում ամեն մի պաշտոնյա եթե պետական իշխանության մեջ իր պարտականությունները չկատարի, ապա պետական իշխանությունը առաջ չի գնա: Պետք է պահանջել և հետամուտ լինել, որ կատարվի: Ես չեմ ուզում մտածել, որ դա պարզապես խոսք էր՝ ասաց և գնաց:

Բանակում սպանված զինվորների ծնողներից շատերն ասում են, որ ոչ մի գնով իրենց մյուս տղային բանակ չեն ուղարկի, ի՞նչ խորհուրդ կտաք սևազգեստ մայրերին:

– Նորից պետք է ասել, որ բանակում ոչ մի խախտում չպետք է մնա անպատժելի՝ լինի դա հրամանատարի, թե զինվորի կողմից, որպեսզի կարգ ու կանոն լինի: Եթե զինվորին թույլ տան, որ իրեն վատ պահի, իսկ հրամանատարին ասենք, որ դու իրավունք չունես նրան պատժելու, ապա ախալ կլինի, և այնտեղ կտիրի անկարգություն: Երկու կողմից էլ պատասխանատվությունն ու պատժելիությունը պետք է լինի: Ծնողները պետք է օգնեն, որ բանակում այդ կարգուկանոնը հաստատվի: Եթե նրանք հրամանատարների հետ լեզու չգտնեն, որ իրենց երեխային լավ նայի, մյուս կողմից իրենց երեխայից պահանջեն, որ լավ ծառայի, ապա մենք մի քայլ առաջ կգնանք: Եթե զորամասում կան նման երևույթներ, թող տեղյակ պահեն, որ դրանք կանխվեն: Ավելի լավ քան ծնողները ոչ ոք չգիտի, թե ինչ իրավիճակ է:

Բազմաթիվ ծնողներ ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջև բողոքում են, որ իրենց որդիների սպանությունն առ այսօր չի բացահայտվել, բազմիցս են բողոքել՝ 10-12 տարի է անցել արդեն՝ ոչ մի նորություն:

– Շատ դժվար է 10-12 տարվա դեպքերի քննումը և իրական մեղավորի բացահայտումը, իսկապես, շատ բարդ բան է, բայց բանակն ունի մեխանիզմներ, պետք է զբաղվեն, որպեսզի ժողովրդի վստահությունը բանակի հանդեպ բարձրանա, իսկ ինչքան այդ կարգի խոսակցությունները շատ են լինում, այնքան վստահությունը քիչ է լինում: Պետք է, իհարկե, բոլոր դեպքերին հետամուտ լինեն: Բանակը չունի սրիկայություն անող հրամանատարին պահելու խնդիր՝ այսպիսի խնդիր չկա, եթե մեղավոր է ապա պետք է հեռացնել, վռնդել և դատել:

Ծնողները բողոքում են, որ այդ նույն հրամանատարներն, ավելի բարձր ատյաններին կաշառելով, կարողանում են խուսափել պատասխանատվությունից:

– Դա գալիս և նույն իրավապահ մարմինների հետ է առնչվում։ Մեր երկրում պետք է նման բաներ չլինեն, պետք է աստիճանաբար դադարեն: Կարելի է ծնողներին տրամադրել նյութեր, կամ ապահովել նրանց ներկայությունը որոշ գործընթացների ժամանակ, որպեսզի համոզվեն, որ օբյեկտիվ քննություն է տարվում։ Այդպիսով ժողովրդի պահանջը և կարգապահության հանդեպ վստահությունը կշատանա: Ես համոզված եմ, որ հրամանատարությունը ծնողների հետ միասին կարող է նման դեպքերը հասցնել նվազագույնի, չեմ ասում, որ դրանք ամբողջովին կբացառվեն, որովհետև բանակը հսկա մարմին է: Ամերիկայի նման երկիրը իր բանակի ներսում շատ ավելի մեծ խնդիրներ ունի զինվորների քանակի հետ, քան Հայաստանը։ Իսրայելը շատ ավելի լուրջ խնդիր ունի, քան Հայաստանը՝ սա էլ պետք է հաշվի առնել:

Անհեթեթ չէ՞, որ Ձեր այդ ասած «առավել քիչ խնդիրներ ունեցող» զինվորը ջրծաղիկից մահանում է:

– Իհարկե` անհեթեթ է, իհարկե` խայտառակություն է, և այդ բժշկական ծառայությունը պետք է ոտքից գլուխ հանել-դուրս շպրտել՝ անմիջական բժշկից, զորամասի բժշկական ծառայության կետից՝ վերհսկող ամբողջ անձնակազմով, իհարկե` դա խայտառակություն է. մեր ժամանակներում ջրծաղիկից զոհ տալ, այն էլ` բանակում:

– Պարոն Շիրխանյան, ըստ Ձեզ, ո՞րն է Հայոց բանակի այն խնդիրը, որն առաջնային լուծման կարիք ունի:

– Բանակի ամենակարևոր խնդիրը միշտ եղել և մնում է նրա մարտունակության աստիճանը: Ես չեմ կարծում, որ մարտունակության աստիճանը հիմա վատ է, բայց ես այն կարծիքին եմ, որ այն միշտ կարող է լինել ավելի բարձր, իսկ դրա համար անհրաժեշտ է հրամանատարություն-հասարակություն-ծնողներ միասնական աշխատանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում