Saturday, 27 04 2024
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ

Այնքան էլ տպավորված չեմ ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով ելույթներից. Սարգիս Շահինյան

«Ես այնքան էլ գոհ չեմ ՄԻԵԴ-ում տեղի ունեցած դատավարությունից, այսինքն՝ կարելի է և լավ կետերը տեսնել, և ոչ այնքան լավ կետերը` դատավարությանը մասնակցող 4 կողմերի մասով». այս մասին մեզ հետ զրույցում նշեց Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը` անդրադառնալով ՄԻԵԴ-ում տեղի ունեցած «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությանը:

Նրա խոսքերով` կողմերն իրավաբանական մակարդակի առումով ավելի ցածր էին, քան ինքը սպասում էր:

«Շվեյցարիան՝ որպես դատավարության հիմնական կողմ, ուներ յուրահատուկ հնարավորություն, որը չգործածեց, բոլոր կարևորագույն կետերին անդրադարձավ, բայց չկարողացավ կառուցվածքային ձևով ներկայացնել իր դիրքորոշումը: Դատարանում Շվեյցարիային ու Փերինչեքին ելույթի համար տրվեց 30-ական րոպե, իսկ Թուրքիային և Հայաստանին 15-ական րոպե: Դրանից հետո Շվեյցարիային և Փերինչեքին ևս 5-ական րոպե հնարավորություն տրվեց խոսելու:
Առաջին փուլում թե́ Փերինչեքի, թե́ Թուրքիայի մասնակցությունը շատ խորամանկ էր, շատ լավ կազմակերպված, խելացի ձևով կազմված: Ամեն ինչ ուղղած էր Փերինչեքի՝ որպես գիտնականի, պատմաբանի, քաղաքական գործչի դիրքերից ազատ մտքի արտահայտությանը: Հայկական կողմը փորձեց ներկայացնել Փերինչեքի ազգայնական ու ռասիստ լինելու հանգամանքը, նաև պատմական իրողության փաստագրումը: Իսկ երկրորդ փուլում Փերինչեքը սկսեց Թալեաթ փաշայի կազմակերպության մասին շատ բարձր գնահատական հնչեցնել ու գովաբանել, իսկ քանի որ դատարանի նախագահը Փերինչեքի կողմից ճառ չէր սպասում, այլ մեկ նախադասությամբ պարզաբանում, Փերինչեքն իր ունեցած բոլոր ձեռքբերումները կորցրեց»,- նշեց Շահինյանը:

Նրա խոսքերով` Հայաստանի ներկայացուցչի ելույթը բովանդակության տեսակետից լավն էր, բայց ինքը սպասում էր իրավաբանությանն ավելի մոտ մասնակցություն: «Սա քաղաքական մասնակցություն էր, ես ուրիշ բան էի սպասում: Իրականությունն այն է, որ դատավորների գրավոր փաստարկները շատ ավելի որակյալ են, քան ինչ-որ երեկ բանավոր ձևով խոսվեց: Բոլոր դեպքերում, դատավորները, կարծում եմ, հնարավորություն կունենան ճիշտ որոշում կայացնելու»:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք դատավարությունից, ի՞նչ վճիռ եք սպասում, և արդյոք դա ճակատագրական նշանակությո՞ւն կունենա Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, Շահինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանը, այլև մյուս կողմերը ևս կարող էին ավելի լավ ելույթ ունենալ: Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա, բացի վճիռից, շատ կարևոր է, որ կարողանանք այդ իրավունքը հետագայում իրականացնել, այսինքն՝ դուք կարող եք այդ իրավունքը ստանալ, բայց հետո ի վիճակի չլինեք այդ իրավունքը իրագործել, պտղաբերել: Եթե մենք այդ իրավունքն իրագործելու հնարավորությունը, վճռականությունը չունենանք, ոչ մի բանի չենք հասնի: Մենք պետք է իմանանք, թե ինչ ենք ուզում հիմա. սա է խնդիրը:
Մենք ժամանակին սխալ քայլի գնացինք հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելով, և այդ արձանագրությունները դատարանում գործածվեցին մեր դեմ: Մինչդեռ մենք հենց առաջին րոպեից Հայաստանի կառավարությանը զգուշացրել էինք` մի ստորագրեք, դրանք մեզ միայն վնաս են տալու: Մեզ չլսեցին ու հիմա մենք վճարում է Հայաստանի կողմից այդ արձանագրությունները ստորագրելու գինը: Դրա համար եմ ասում՝ մենք պետք է իմանանք՝ ինչ ենք ուզում»:

Դիտարկմանը, թե այս պահին այդ արձանագրությունները սառեցված են, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախագահն արձագանքեց. «Անկախ սառեցված լինելուց, մենք ստորագրել ենք այդ արձանագրությունները, և դրանով նրանց իրավունք տվեցինք դա գործածել մեր դեմ: Երեք ամիս է մնացել մինչև ապրիլի 24-ը, և եթե մինչև հիմա չենք հստակեցրել, թե ինչ ենք ուզում, երեք ամսվա մե՞ջ ենք հստակեցնելու: Գուցե, բայց մի քիչ կարճ է ժամանակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում