«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 26-ից 30-ը նախատեսված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին չեն մասնակցի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ նրանք հրաժարվել են ԵԽԽՎ նիստին մասնակցելուց՝ առողջության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ:
Այս անգամ ԵԽԽՎ պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով պատվիրակության ղեկավարն է, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը»։
Մանւրամասները՝ թերթի այսօրվա համարում








































