Saturday, 18 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Բրիտանիան «Եվրոպա» ֆուտբոլային ակումբում ռեկբի չպետք է խաղա. Փարիզ (տեսանյութ)

Փարիզը բացասական է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի այն ելույթին, որում նա խոստացել է 2015 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակ տանելու դեպքում Եվրամիությանն անդամակցության հարցով երկրում հանրաքվե անցկացնել:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ ԵՄ-ին չպետք է որպես ռեստորանի վերաբերվել, որտեղ կարելի է ճաշատեսակների ընտրություն կատարել ըստ ճաշացանկի: «Ես մի օրինակ կբերեմ, որը մեր բրիտանացի ընկերները կհասկանան: Պատկերացրեք, թե Եվրոպան ֆուտբոլային ինչ-որ ակումբ է: Եվ դառնալով նրա անդամ՝ չպետք է հայտարարել՝ եկեք ռեկբի խաղանք»,- այսպես է արտահայտել իր տեսակետը ֆրանսիացի նախարարը:

Նմանատիպ վերաբերմունք է արտահայտել նաև Բեռլինը: Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլը հայտարարել է, որ Գերմանիան ցանկանում է, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության ակտիվ անդամ, սակայն Լոնդոնը չի կարող հույսը դնել նրա վրա, որ իրեն կթույլատրվի կամայականորեն ընտրել ԵՄ անդամակցության այն ուղղությունները, որոնք իրեն են հարմար: Նա նշել է, որ ոչ ոք կոչ չի անում բոլոր հարցերը լուծել Բրյուսելում, և որ կառույցի ղեկավարումը լինի կենտրոնացված, սակայն «բլիթից չամիչ հանելու փորձն» այստեղ տեղին չէ:Եվրոպային ինտեգրում է հարկավոր:

Բրիտանիայի վարչապետը նշել է 5 սկզբունք, որոնք ըստ նրա պետք է որդեգրվեն ԵՄ-ի մոդեռնիզացման և վերակառուցման համար: Դրանք հիմնականում մրցունակությունը, ճկունությունը, իշխանության կենտրոնացման սահմանափակումը, ժողովրդավարական հսկողությունն ու արդարությունն են:

Քեմերոնը քննադատել է ԵՄ բյուրոկրատացումը և կառույցի ղեկավարման կենտրոնացման ձգտումը: Նա հայտարարել է, որ ԵՄ ժողովրդավարական լեգիտիմության և պատասխանատվության իրական աղբյուրը եղել և մնում են ազգային ժողովները:

Նա գտնում է, որ Բրիտանիայում համընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ հիասթափության աստիճանը շատ մեծ է: Նա նաև հայտարարել է, որ Լոնդոնը չի կիսում ԵՄ-ի նպատակները առավել սերտ քաղաքական և տնտեսական միություն ստեղծելու հարցում: Բացի դա, Բրիտանիան ոչ մի պարագայում չի միանա եվրոգոտուն:

Եվ վերջապես, վարչապետը խոստացել է 2015 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակի դեպքում հանրաքվե անցկացնել ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում