Sunday, 16 06 2024
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան

Քիմպրոմում պայթյունի պատճառը 15 տարի չաշխատող գործարանն է գումարած մարդկային գործոնը

Երեկ Վանաձորի «Պրոմեթեյ-Քիմպրոմ» ՓԲԸ-ի ամոնիակի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քր. օր.-ի 231-րդ հոդվածի 2-րդ մասով` պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Հիշեցնենք, որ երեկ 9.40-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նշված արտադրամասի երիտասարդ ապարատավար Դավիթ Ասատրյանը տեղում մահացել է:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Վանաձորի շտապբուժօգնության կայանի պետ Սամվել Սահակյանը, դեպքի վայր մեկնած բուժանձնակազմը նրան հայտնաբերել է այնպիսի վիճակում, որ չի կարողացել մոտենալ: Նրանից հեռու ընկած է եղել անդամահատված ձեռքը: Մյուս տուժողը` նույն արտադրամասի աշխատակից Արթուր Համբարյանը, ձեռքի ֆալանգի վնասվածք է ստացել: Դեպքի հետ կապված` արտադրամասի պետ Գառնիկ Թոթոլյանի ինքնազգացողությունը նույնպես վատացել է: Նրանց տեղում բուժօգնություն է ցուցաբերվել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Պրոմեթեյ-Քիմպրոմ»-ի գազի արտադրության պետ Վիլիկ Ամիրխանյանը, ճշգրտելով արդեն տարածված պաշտոնական տեղեկատվությունը, թե պատահարը գազի տարայի պայթյունից է եղել, ասաց. «Պայթողը եղել է ցածր ճնշման ապարատ: Դա ազոտաջրածնային խառնուրդ է, որն ստացվում է մեթանի կոնվերտորում»: Նա փոխանցեց, որ գազի արտադրությունը դեռ սկսված չէր, գործարկման աշխատանքներ էին տարվում: Իսկ գործարկման փուլում բացառված չեն նման դեպքերը: «15 տարի չաշխատող գործարան գումարած մարդկային գործոնը»,- որպես պայթյունի պատճառ սա նշեց արտադրամասի պետը` չպարզաբանելով «մարդկային գործոն» արտահայտությունը: Ապա ավելացրեց. «Ուրիշ ապարատից բարձր ճնշում է մտել, ինքը ցածր ճնշման էր, միանգամից ճնշումը մտել է ու տրաքել»:

Պայթյունից զոհված երիտասարդը 22 տարեկան էր, 2 ամիս էր` ինչ, պետի խոսքերով՝ հանձնաժողովով քննություն անցած, աշխատում էր գործարանում: Պետից խնդրեցինք նրա բնակության հասցեն կամ այլ կոնտակտային տվյալներ: Մերժեց` ասելով, որ չունի և չի կարող տալ: Նկատեցինք, որ իր աշխատակիցն է եղել: «Դուք ձեր բոլոր աշխատակիցների հեռախոսահամարները գիտե՞ք»,- եզրափակեց արտադրության պետը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում