Sunday, 19 07 2026
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է

«Բանդայի» գործով դատավարությունը նոր ընթացք է ստանում

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց այսպես կոչված՝ բանդայի գործով դատաքննությունը:

Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, Քյարամ Ամոյանը մեղադրվում են կայուն կազմակերպված հանցավոր խմբի կազմում 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ավազակային հարձակումներ կատարելու համար:

2011 թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը հերթական ավազակային հարձակմանը նախապատրաստված ավազակախումբը վնասազերծվել էր:

Ավազակախմբի կազմակերպիչներից՝ Գուրգեն Հայրապետյանը բարձունքից վայր էր ընկել ու մահացել: Խմբի վերոթվարկյալ անդամները ձերբակալվել էին:

Հարձակումների թիրախ էին դարձել խմբի կողմից առանձնացված, ունևոր համարված մարդիկ՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը: Հարձակումներն իրականացվել էին վերջիններիս առանձնատների վրա:

Այսօր շարունակվեց տուժողների հարցաքննությունը: Անցած նիստին դատարանը բերման որոշումներ էր կայացրել դատական նիստերի մասին պատշաճ ծանուցվող, սակայն չներկայացող տուժողներին բերման ենթարկելու վերաբերյալ:

Այսօր դատարան էին ներկայացել Աղվան Գրիգորյանն ու նրա որդի Անդրանիկը:

Աղվան Գրիգորյանի մյուս որդին՝ Երվանդը, չէր ներկայացել: Ոստիկանության տեղեկանքի համաձայն՝ նա Երևանում չէր:

Աղվան Գրիգորյանը դատավորի հարցին նախ պատասխանեց, թե որդին հիվանդ է, ապա՝ թե նա Երևանում չէ ու միաժամանակ հիվանդ է:

Դատարանը Երվանդ Գրիգորյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց այս դատական նիստի ավարտին ևս:

Աղվան Գրիգորյանը դատարանում ցուցմունք տալու ժամանակ դժվարանում էր շատ բան հիշել, խոսում էր որոշակի դժկամությամբ:

Նա, մասնավորապես, չկարողացավ անմիջապես հիշել, թե կոնկրետ որ թվականին ու որ օրն են հարձակվել իր տան վրա:

Նախագահողի մի քանի հարցերին պատասխանելուց հետո, ի վերջո, տուժողը հայտնեց, թե հարձակումը, հնարավոր է, տեղի էր ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 1-ի գիշերը: «Նոյ» թաղամասում գտնվող առանձնատանն էին Աղվան Գրիգորյանը, նրա մայրը և երկու որդիները: Յուրաքանչյուրն իր ննջարանում էր՝ առանձնատան երկրորդ հարկում:

Աղվան Գրգորյանն արթնացել էր առավոտյան ժամը 5-ին: Նրա դիմաց դուրս էր եկել դիմակավոր մեկը և հարվածել հոնքային շրջանին: Գրիգորյանն ուշագնաց էր եղել:

Ուշքի էր եկել որդու կանչից՝ պապ, պապ, գնացին:

Աղվան Գրիգորյանի կարծիքով՝ իրենց տան վրա հարձակումը տևել էր մոտ 20 րոպե: Ուշքի գալով՝ նա առաջին հերթին շտապօգնություն էր կանչել, ահազանգել ոստիկանություն, ապա կապանքներից ազատել որդիներին ու մորը:

Իմացել էր, որ հարձակման ժամանակ կրտսեր որդին զանգահարել կամ հաղորդագրություն էր ուղարկել մի աղջկա, թե՝ մեր տուն ավտոմատներով մարդիկ են մտել:

Աղվան Գրիգորյանի տնից ավազակները տարել էին չհրկիզվող պահարանը, որի պարունակությունը տուժողը ստույգ չգիտեր: Այնտեղ գումար էր եղել, իր իմանալով՝ 5 հազար դոլար, բայց հետո որդին ասել էր, թե սեյֆում 9 հազարից ավելի գումար կար: Այդ պահարանում էր եղել նաև նրանց տան ոսկեղենը, տուժողի դժկամ պատասխանից ելնելով՝ 40-50 հազար դոլար արժողությամբ՝ ադամանդե մատանիներ, վզնոցներ և այլն, հիմնականում՝ տանտիրուհու զարդերը:

Ահազանգից հետո շատ արագ նրանց տուն էին հասել շտապօգնությունն ու ոստիկանները: Հրավիրել էին տուժողի դիմացի հարևանին, որի անուն-ազգանունը տուժողը չմտաբերեց:

Դեպքից մի քանի ամիս հետո նրանց տանն անցկացվել էր քննչական փորձարարություն: Տուժողը հայտնեց, թե չգիտի՝ ով էր քննչական փորձարարության կատարման համար իրենց տուն բերվել՝ մեղադրյալի անուն-ազգանունը նա չարտաբերեց, չնայած նախաքննական ցուցմունքում գրել էր:

Նախագահողը, ելնելով քրեական գործի նյութերից, կանգնեցրեց Դավիթ Գալստյանին. նրա մասնակցությամբ էր Աղվան Գրիգորյանի տանը կատարվել քննչական փորձարարությունը:

Սակայն տուժողը, նայելով ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, հայտնեց, թե նրա դեմքը չի հիշում, չի կարող պնդել, թե հենց նա էր եղել իրենց տանը:

Դավիթ Գալստյանը հայտարարեց. «Չի հիշում, որովհետև դեմքս այլանդակել էին»: Տուժողի հիշողությունը փոքր-ինչ վերականգնվեց, ու նա պատասխանեց, թե ինքը… մեղադրյալի դեմքին վնասվածքներ չի նկատել:

Աղվան Գրիգորյանն ընդհանրապես չգիտեր, թե ինչպես էր կոչվում իրենց տանն անցկացված գործողությունը: Նա լավ չէր նայել փորձարարության մասնակցին՝ «կողքից էր նայել», առանձնապես չէր հետաքրքրվել այդ գործողությամբ, մեղադրյալն էլ նրա հետ չէր խոսել, այլ բոլորին ցույց էր տվել, թե ինչպես են մտել տուն: Տուժողը չէր հիշում՝ փաստաթուղթ ստորագրե՞լ էր այդ գործողությունից հետո, թե՞ ոչ:

Փորձարարությունից հետո տուժող Գրիգորյանի մոտ համոզմունք էր առաջացել, որ այդ մեղադրյալը մասնակից էր եղել հարձակմանը, որովհետև նա ցույց էր տվել առաջին հարկի այն պատուհանը, որտեղից հանցագործները մուտք էին գործել: Նա ասել էր. «Մեր մտնելու ժամանակ էստեղ ռեշոտկեք չկային»:

Այդ պատուհանի ճաղավանդակը տեղադրվել էր հարձակումից հետո: Եթե մեղադրյալը տեղյակ էր, որ ճաղավանդակը նախկինում չկար, ուրեմն եղել էր հարձակվողների մեջ:

Աղվան Գրիգորյանի որդին՝ Անդրանիկը, պատմեց, որ հարձակման պահին քնած էր եղել իր ննջարանում: Արթնացել էր աստիճաններով բարձրացողների ոտնաձայներից:

Ցանկացել էր անկողնուց դուրս գալ, բայց սենյակ էր մտել դիմակավորված մի մարդ ու անսպասելի հարվածել նրա դեմքին: Տուժողին կապկպել էին, հետո հարվածել գլխին, բաց վերք պատճառել:
Անդրանիկը ևս դժվարացավ ստույգ վերհիշել հարձակման տարին ու օրը, ասաց՝ մոտ տարիուկես առաջ էր: Նրա կարծիքով՝ տատիկին ավազակները չէին հարվածել, տատիկն ուշագնաց էր եղել վախից:

Իրենց սեյֆում, ըստ տուժողի՝ մոտ 9800 դոլար էր եղել: Ասաց՝ մոտավորապես եմ ասում, որովհետև կարող եմ 100-200 դոլարով սխալվել:

Այս տուժողի հարցաքննությունը երկար չտևեց:

Դատարանն անդրադարձավ նիստերին չներկայացող մյուս տուժողների հարցին:

Նրանցից մի քանիսը՝ Նապոլեոն Ազիզյանը, Միլենա Ազիզյանը և Ատոմ Ղազազյանը, բժշկական տեղեկանքներ էին ներկայացրել, ըստ որոնց՝ ցանկալի կլիներ, որ առողջական վիճակի պատճառով նրանք դատարան չհրավիրվեին:

Պաշտպան Արսենյանը հայտարարեց, թե Նապոլեոն Ազիզյանի ցուցմունքներն անկյունաքարային են այս գործի համար, եթե դատարանը բավարարվի միայն նրա նախաքննական ցուցմունքները հրապարակելով, ապա դատաքննությունը ձևական բնույթ կկրի:

Փաստորեն, պաշտպան Արսենյանը հայտարարեց, թե չի վստահում բժշկական տեղեկանքին, նման տեղեկանք, ըստ պաշտպանի, ներկաներից ցանկացածը կարող է ձեռք բերել:

Նապոլեոն Ազիզյանի դուստրն էլ պատասխան հայտարարությունն արեց, թե իր հոր առողջական վիճակը, իրոք, լավ չէ, նա ինֆարկտ է տարել, կատարվել է եռակի շունտավորում և ստենտավորում, ու ցանկալի չէ, որ որևէ մեկին նման բովանդակությամբ տեղեկանք տրվի:

Դատարանը հրապարակեց չներկայացող տուժողների ներկայացրած բժշկական տեղեկանքները, միաժամանակ, այս տուժողների վերաբերյալ որևէ որոշում չկայացվեց՝ հաջորդ նիստին նրանց առողջական վիճակի բարելավման հույսով:

Բժշկական տեղեկանք չունեցող երկու տուժողների վերաբերյալ բերման որոշում կայացվեց:

Ապա տուժող Էդուարդ Բեզոյանի տիկնոջ միջնորդությամբ հարցաքննվեց նրա եղբայրը՝ վկա Մարտին Սողոյանը, ով պատրաստվում էր հանրապետությունից բացակայել:

Վկան կատարվածն իմացել էր իր աղջկանից, ով դեպքի պահին եղել էր հորաքրոջ տանը, որպեսզի գիշերը հերթապահի հիվանդ տատիկի մոտ:

Ավազակներն առաջինը մտել էին տատիկի ննջարան, կապկպել վկայի աղջկան:

Սկզբում տատիկին չէին կապկպել, բայց հետո նրան էլ էին կապկպել:

Տատիկը ջուր էր ուզել, նրանց սենյակում գտնվող ավազակը ջուր էր տվել: Հետո տատիկը խնդրել էր, որ պատուհանը բացեն: Ավազակն ասել էր. «Կարող ա՞ գիտես՝ էկել ենք քեզ պահելու»:

Տատիկի ընկալման աստիճանը ստուգելու համար դիմակավորը հարցրել էր՝ գիտե՞ս, թե մենք ովքեր ենք: Տատիկն էլ ասել էր. «Եթե դիմակավոր եք, ուրեմն ավազակ եք»:

Վկայի տունը Էդուարդ Բեզոյանի տնից հեռու չէ, ուղիղ գծով՝ 400 մետր: Ավազակների հեռանալուց հետո նրա դուստրը կիսակապկպված վիճակում վազել էր տուն և տեղեկացրել հորը:

Վկան վազել էր դեպքի վայր, առաջինը տեսել ուշագնաց ընկած Էդուարդ Բեզոյանին: Ուշքի էր բերել նրան, նստեցրել աթոռին:

Վկան հիմնականում ամեն բան լսել էր իր աղջկանից, ով մանկավարժական համալսարանում է սովորել, հոգեբան է, նա ճանաչում է զենքի տեսակները և ասել էր, թե ավազակների մոտ ինքը տեսել է «Մակարով» և «Կալաշնիկով» տեսակի զենքեր: Իսկ Բեզոյանի որդին՝ Կարենը, ում ծեծել էին երեք անգամ, տեսել էր ինքնաշեն ավտոմատ զենք:

Վկան տեղյակ էր, որ քրոջ տնից տարել էին ոսկեղենը, այդ թվում՝ քրոջ ամուսնացած դուստրերի ոսկեղենը:

Նա իմացել էր, որ ավազակները սկզբում վերցրել, ապա վերադարձրել էին, չէին հափշտակել երեխաների կնունքի խաչերը: Տան բոլոր հեռախոսները ջարդել էին, իսկ վկայի աղջկա հեռախոսը գցել էին խոհանոցի պահարանի դարակը:

Աղջկա մի աչքը թեթևակի բաց էր եղել, նա կարողացել էր նշմարել «սիլուետները» և ինչ-որ չափով նկարագրել էր իր տեսած դիմակավորներին: Ըստ աղջկա՝ խմբի գլխավորը եղել էր 40-50 տարեկան, ամրակազմ, միջահասակ, խռպոտ ձայնով մարդ: Ավազակներից մեկը խոսել էր կոտրատված ռուսերենով, մեկը՝ նորագավիթցու-երրորդ մասեցու խոսվածքով, մեկի բերանում էլ ինչ-որ սարք էր եղել, որ ձայնը փոփոխված հնչի:

Ավազակների «սև սպեցովկեքից» աղջիկը հին մեքենայի, ասենք՝ «Երազի» հոտ էր զգացել:

Այս վկան դատարանում ցուցմունք էր տալիս տուժողներից շատ ավելի անկաշկանդ, պատմում էր՝ ինչ լսել էր ու ոչ մի հարցին ի պատասխան՝ չասաց. «Չեմ հիշում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում