Wednesday, 15 05 2024
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Վահանի ինտելեկտուալ կերպարը, արժանապատիվ պահվածքն ու աուրան անվիճելիորեն բացառիկ էին. Կարեն Կարապետյան

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ցավակցական խոսք է հղել Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա Վահան Հովհաննեսյանի անժամանակ մահվան մասին: Գիտեի, որ ծանր հիվանդ է, բայց ոչ մի կերպ չէի ցանկանում հավատալ, որ այլևս հույս չկա: Ցավոք, մեզանից հեռացավ մարդկային կերպար, ում նմանների անհրաժեշտությունը շատ ունի մեր հասարակությունը: Վահան Հովհաննեսյանի անունն առաջին հերթին ասոցացվում է քաղաքական դաշտի հետ, Դաշնակցության հետ: Ավելի քան հարյուրամյա այդ կուսակցության մեջ շատ են այդպիսի գործիչները, սակայն Վահանի ինտելեկտուալ կերպարը, արժանապատիվ պահվածքն ու աուրան անվիճելիորեն բացառիկ էին: Կարծում եմ` սա ոչ միայն իմ, այլև բազմահազար մարդկանց, նաև քաղաքական գործիչների կարծիքն է` անկախ քաղաքական հայացքներից: Վահան Հովհաննեսյանը երբեք չտրվեց տարաբնույթ ալեկոծումներին: Դրա վկայությունն են իր ապրած տարիներն ու դրանց մեջ իր մեծ պատասխանատվությունը ոչ միայն Դաշնակցության, այլև ընդհանրապես երկրի նկատմամբ: Շատ չեն այնպիսիք, ովքեր իրենց լավագույն տարիներն ապրելով զրկանքների մեջ` չեն կոտրվել, այլ հասկանալով այդ վիճակի ժամանակավորությունը` պայքարել են, որպեսզի հասարակության լայն շերտերի համար բացառեն այդ զրկանքները:

Իհարկե, կարելի էր և չգրել այս տողերը և ցավը ներս գցած` ինքնամփոփ լռել: Սակայն, իմ կարծիքով, հատկապես երբ խոսքը արժանապատիվ կյանք ապրած, կրկնում եմ` բացառիկ դիմագիծ ու պահվածք ունեցող անհատի մասին է, ում նմանները, մեղմ ասած, հաճախ չեն հանդիպում, պակաս էական չէ, որ հասարակությունը նրան առավել լավ ճանաչի նաև իր գործընկերների կարծիքներով: Միայն ափսոս, որ նման մարդիկ հաճախ լիարժեքորեն գնահատվում են միայն մահից հետո…

Ցավում եմ Վահանի պես մարդու, գործչի, գիտնականի վաղաժամ կորստի համար և ցավակցում եմ իր բոլոր հարազատներին, կուսակից ընկերներին և ընդհանրապես բոլորիս…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում