Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Քոչարյանն ու Սարգսյանը քաղաքական հաշվարկներում երբեք չեն սխալվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք):


Պարոն Մարտիրոսյան, Ռոբերտ Քոչարյանը իշխանության պայքարը երկու վաղեմի ընկերների միջև անընդունելի է համարում: Մեկ ամիս առաջ քաղաքագիտական միտքը դժվար թե կարողանար կանխատեսել նախընտրական նման անհետաքրքիր զարգացումներ: Հիմա ավելի շատ խոսվում է Սերժ Սարգսյանին մենակ թողնելու և բոյկոտի ճանապարհը ընտրելու տարբերակների մասին: Հեռանկարային կարո՞ղ է լինել այս տարբերակը:

– Քոչարյանն այդ առումով ճիշտ է, ավելի շուտ` խելացի է. քաղաքական և տնտեսական ինքնասպանությունը նրա շահերից չի բխում: Ինչ վերաբերում է բոյկոտին, ապա, անշուշտ, բոյկոտը քաղաքական պայքարի ձև է, բայց չեմ կարծում՝ այն կորդեգրվի բոլոր քաղաքական ուժերի և առաջադրված թեկնածուների կողմից: Հիմա բոյկոտի կոչի իմաստը պարզ է. ամեն ինչ արվում է Սերժ Սարգսյանի հաղթանակի պարագայում նրան լեգիտիմությունից զրկելու համար, բոլորը չեն, որ կհանեն իրենց թեկնածությունը, և դրա համար բոյկոտի մասին խոսելը լուրջ չեմ համարում: Չեմ կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանն, օրինակ, առաջադրվելուց հետո հանի թեկնածությունը: Ընտրությունների արդյունքը, անշուշտ, բոլորը կանխատեսում են, և կարծում եմ՝ անկանխատեսելի բան չի լինի:

Երկիրը լուրջ խնդիր ունի. որտե՞ղ են այդ խնդրի արմատները:

– Շատ բարդ հարց է. արմատները մի տեղ չեն, մի քանի տեղ են: Իմ համոզմամբ, հիմնականում ազգային-պետական մտածողության բացակայության մեջ է: Հայաստանում «պետականամետե, «պետականակենտրոնե պետություն կառուցելու մասին խոսելը շատ մոդայիկ է, բայց իրականում համակարգը որևէ տեսական մոտեցում այս առումով չունի: Դաշտում քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը խնդիրը լուծում է քաղաքական հաղթանակ ապահովելու նպատակով, որը հետագայում կբերի նյութական բարիքների: Այսպիսով, մենք նյութակենտրոն պետություն ունենք: Եթե պետական գործիչները չունեն ազգային-պետական մտածողություն, անհնար է երկրում ունենալ նորմալ համակարգ, և եթե համակարգը ինքնին չի ենթադրում ազգային-պետական մտածողություն, գրեթե անհնար է խոսել ազգային-պետական մոտեցման մասին: Եթե կա մոտեցում, ուրեմն կա մոտիվացիա, եթե կա մոտիվացիա, ուրեմն կա հստակ աշխատանք դեպի բարելավում: Կարծում եմ՝ Հայաստանի հիմնական խնդիրը կայանում է դրանում:

Որովհետև երբեք չե՞նք ունեցել բանիմաց քաղաքական գործիչներ, 20-22 տարին քի՞չ էր, թե՞ չունեին քաղաքականությամբ զբաղվելու փորձ:

– Հայաստանում մի նախագահ կար, որ անընդհատ ասում էր՝ «ինչպես Իսրայելում… »: Չէի ցանկանա նրան ցիտել, բայց ստիպված եմ օգտվել այդ արտահայտությունից: Իսրայել պետությունը, թեև ստեղծվեց գրեթե ոչնչից, սակայն հենց ստեղծման հիմքում ազգային-պետական մտածողություն և մոտեցում կար: Եվ քսան տարի հետո Իսրայելում արդեն ժողովրդավարություն էր հաստատվել: Հայաստանում խնդիրը նրանում էր, որ հենց Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրման պահին ապաբարոյական պետական համակարգի հիմքը դրվեց և անբարո գործիչների համար ճանապարհ բացվեց: Խնդիրներն այդտեղից են գալիս: Համակարգի մեքենան ինքն իրեն անընդհատ վերարտադրում է: Իսկ եթե կա նման խնդիր`  արդեն կառուցված ամրոցներ նվաճելը շատ դժվար է:

Հնարավո՞ր է արդյոք Արևմուտքից ստանալով աջակցություն՝ Սերժ Սարգսյանը սկսի օլիգարխների ճնշման գործընթաց:

– Կարծում եմ՝ իշխանությունը հասկանում է, որ օլիգարխիայի պայմաններում իր հարատևումը կամ երկարակեցությունը շատ ավելի է բարդանում: Հետևաբար՝ իշխանությունը իշխանության մնալու համար հասկանում է, որ պետք է քայլեր ձեռնարկի օլիգարխիային գոնե քաղաքական իշխանությունից և տնտեսական արտոնություններից զրկելու համար: Եթե օլիգարխիայի դեմ պայքար լինի, սա միայն ձեռնտու կլինի նախագահին: Դրա համար կամք և քաղաքական ճիշտ հաշվարկ է պետք: Կյանքը ցույց է տալիս, որ ինչպիսին էլ լինեն մոտիվացիաները` դրական, թե բացասական, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը քաղաքական հաշվարկներում երբեք չեն սխալվել:

Այսինքն՝ հասարակությունը միշտ տանուլ է տվել, իրենք հաղթե՞լ են:

– Ես հասարակությանը և երկու, անգամ երեք նախագահներին չէի դնի տարբեր կողմերում: Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ` իշխանությունն է: Իսկ իմ ակնարկած քաղաքական հաշվարկները հասարակության հետ քիչ կապ ունեն: Դրանք ավելի շուտ ներիշխանական և ներքաղաքական խաղադաշտին են վերաբերում: Այդ խաղից հասարակությունը վաղուց լրջորեն մեկուսացված է:

Այսինքն՝ իշխանությունը կարող է իսկապե՞ս պայքարել ինքն իր դեմ, գուցե Արևմուտքն էլ օգնի այդ դեպքում:

– Շատ հաճախ նման բաներ կատարվում են, երբ խմբի մի մասը, իր ճանապարհին վտանգ զգալով, փորձում է ընդհանուր խմբի կյանքին սպառնացող վտանգի պարագայում իր խմբի առավել ծանրաքայլ հատվածից ազատվել: Եվ կարծում եմ՝ դա կարող է տեղի ունենալ Հայաստանում: Բայց ես չեմ կարծում, թե Արևմուտքին շատ հետաքրքիր է Հայաստանի օլիգարխիան, կամ այն կործանելու համար նախագահին անհրաժեշտ է Արևմուտքի աջակցությունը: Ընտրություններում հաղթելու պարագայում, կարծում եմ, Սերժ Սարգսյանին այլևս կողմնակի աջակցություն պետք չի լինի: Խնդիրը կարող է նախագահն ինքնուրույն լուծել՝  միայն, եթե, անշուշտ, ինքն իր առջև նման խնդիր դնի:

Պարոն Մարտիրոսյան, իսկ ընդդիմության չգոյությունը երկրում բացասական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:

– Ես համաձայն չեմ այն ձևակերպման հետ, թե Հայաստանում ընդդիմություն չկա: Այսօր կա ընդդիմություն, որն անհասկանալի կառույց է և ցանկացած պահի պատրաստ է վաճառվելու, և կա ընդդիմություն, որը բավական անկեղծ ընդդիմություն է և չի հավակնում ընդդիմության դեր խաղալ, այլ իրականում հանդիսանում է ընդդիմություն, սակայն Հայաստանի այս կամ այն քաղաքական իրավիճակներից ելնելով՝ այսօր ուժեղ չէ: Չենք կարող ասել, որ այսօր Հայաստանում չկա ընդդիմություն: Եթե չկա ընդդիմություն, ուրեմն երկիրը տոտալիտար պետություն է: Իսկ Հայաստանը տոտալիտար անվանելը մեծ չափազանցություն կլիներ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ապա ես այստեղ շատ ավելի լուրջ խնդիր եմ տեսնում: Ակնհայտ է, որ տասնամյակներ տևող բանակցություններն արդյունք չեն տալիս, իսկ հակառակորդը պատրաստվում է նոր ռազմական կոնֆլիկտի: Իմ կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության լուծումը, ավաղ, միայն պատերազմի արդյունքում կարող է գտնվել: Պատերազմն այդ, ցավոք, անխուսափելի է, և դրա արդյունքներն արտացոլվելու են խաղաղության վերջնական պայմանագրում:

Ինչո՞ւ եք անխուսափելի համարում պատերազմը, մանավանդ, որ շատերը համեմատաբար խաղաղ վիճակի շարունակություն են կանխատեսում առաջիկա տարիների համար` հղում անելով այն փաստին, որ ներկայիս նախագահը կարողացավ խաղաղություն ապահովել:

– Ես պատերազմի վերսկսումը որևէ կերպ չեմ կապում նախագահի անձի հետ: Ով էլ լինի Հայաստանի նախագահը՝ պատերազմը անխուսափելի է, քանի որ կարևոր է, թե ով է Ադրբեջանի նախագահը, իսկ ներկայիս առաջնորդը պատերազմի մեծ ջատագով է: Այնպիսի ագիտացիայի պայմաններում, որ տարվել է հարևան պետությունում տասնամյակներ շարունակ՝ ռազմական բախումը դարձել է անխուսափելի: Սակայն այդ բախումը միայն Բաքվի ռեժիմի կամքից չէ, որ կախված է: Պետք է առավել մեծ պատկերին հետևել. միջազգային և հատկապես տարածաշրջանային զարգացումներն են, որ կարող են բացել կամ առժամանակ փակ պահել պատերազմի դարպասները: Եվ այդ սցենարները կապված են Սիրիայի քաղաքացիական պատերազմի արդյունքների, դրանից հետո սպասվող իրանական հնարավոր պատերազմի և Թուրքիայի` տարածաշրջանում առավել ակտիվացման հետ: Այս ամենն ուղղակիորեն առնչվում է Հարավային Կովկասի հետ, որտեղ իր լրջագույն շահերն ունեն Ռուսաստանը և այժմ արդեն ԱՄՆ-ն ու դաշնակից Բրիտանիան: Եվ այժմ` սիրիական աղետի երկրորդ տարում, ապագայի պատկերն առավել հստակ է ուրվագծվում. մեր տարածաշրջանի ամենահզոր ցնցումները դեռևս առջևում են: Հետևաբար` հայ-ադրբեջանական երկրորդ ռազմական բախումը գրեթե անխուսափելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում