Wednesday, 15 07 2026
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի

Երևանի քաղաքապետարանն ամփոփել է 2014թ. սոցիալական ոլորտում կատարված աշխատանքը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի 2014 թվականի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդի կազմում ընդգրկված ոլորտի հասարակական կազմակերպությունների նախագահներն ու անդամները:

Նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նախ շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին ընթացիկ տարում կատարած ծավալուն աշխատանքի համար: Այնուհետ ներկայացվել են քաղաքապետարանի կողմից 2014 թվականի ընթացքում առողջապահության, սոցիալական և սպորտի բնագավառում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ամփոփ հաշվետվությունները: Ըստ այդմ, առողջապահական ծրագրերի իրականացման համար 2014թ. համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիոն դրամ, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Քաղաքապետարանի ենթակայության մի քանի բուժհաստատություններում իրականացվել են նորոգման և ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքներ, ձեռք են բերվել 14 անուն ժամանակակից բուժսարքավորումներ: Թվով 214 երևանցիների մատուցվել է համակարգչային տոմոգրաֆիայի անվճար ծառայություն: Ավանդական դարձած «Ձեզ համար, կանայք» և «Երևանյան ամառ» խորագրով առողջապահական ակցիաների շրջանակում դարձյալ անվճար հիմունքներով բուժօգնություն է ստացել 27517 քաղաքացի:

Հաշվետվության համաձայն, շուրջ 72 միլիոն դրամի նոր սարքավորումներ էլ ձեռք կբերվեն 2015 թվականին: Ինչպես առողջապահության, այնպես էլ սոցիալական բնագավառներում իրականացված ծրագրերի առումով տարին աննախադեպ է եղել: Սոցիալական բնագավառում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, առաջնահերթության կարգով ներառվել են հատուկ կարիքներով անձինք և նրանց ընտանիքները, ցուցաբերվել է նյութական, պարենային և այլ տեսակի աջակցություն: Միայն անապահովության գնահատման համակարգում պետական նպաստներ են տրամադրվել 17896 ընտանիքի: Սոցիալական այս կամ այն ծրագրում ընդգրկվել է շուրջ 100000 ընտանիք: Հաշմանդամներին ուղղված սոցիալական նախաձեռնություններից էր Երևանի ավագանու որոշմամբ հաշմանդամների ու նրանց հավասարեցված անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքերի վճարումից ազատելը: Դրան զուգահեռ, ավտոկայանատեղիներում տարածքներ են առանձնացվել հաշմանդամների տրանսպորտային միջոցների կայանման համար:

Ծրագրային կարևորագույն բաղադրիչներից էր ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ զորամասերում ծնողների կողմից զինծառայողների տեսակցության ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական նախաձեռնությունն է: Շարունակվել է մայրաքաղաքի փողոցներն ու հասարակական նշանակության վայրերը թեքահարթակներով համալրելու ծրագիրը: Ըստ այդմ, կառուցվել է 671 թեքահարթակ, որոնց գրեթե կեսը` հիմնանորոգված 25 փողոցներում: Շուրջ 300 թեքահարթակ էլ քաղաքապետարանի նախագծերով տեղադրել են մասնավոր ընկերությունները: Բացի այդ, մինչև տարեվերջ հատուկ վերելակներ կտեղադրվեն տարբեր երթուղիների թվով 10 ավտոբուսներում, ևս 10-ը` հաջորդ տարի: Խորհրդի նիստի ընթացքում ՀԿ-ների ղեկավարները հանդես են եկել նաև նոր առաջարկներով, որոնք խորհրդի անդամների կողմից ընդունվել են ի գիտություն:

«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին` երևանաբնակ 17 միայնակ մայրերի` մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաներին եռափուլ վերականգնողական բուժում ապահովելու համար: 2014 թվականին չափազանց հարուստ էր նաև մայրաքաղաքի մարզական առօրյան: Տարին մեկնարկել է համահայկական առաջին ձմեռային խաղերով: Այնուհետ Քաթարի մայրաքաղաք Դոհայում կազմակերպված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից երեք ոսկե և մեկ արծաթե մեդալով են վերադարձել երևանցի մարմնամարզիկները: Այս մարզաձևում շուրջ 20 տարի Հայաստանը պատվո եռյակում ներկայացուցիչ չէր ունեցել:

Երևանցի մարզիկները հարուստ ձեռքբերումներ են ունեցել նաև «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթում, իսկ « Լավագույն մարզական բակ» հանրապետական մրցույթում առաջին և երրորդ տեղերը զբաղեցրել են Նոր Նորք և Ավան վարչական շրջանների համապատասխան բակերը: Հատկանշվել են նաև Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական արշավը, Երևան –Մոսկվա պատանեկան խաղերը և բազմաթիվ այլ մարզական միջոցառումներ:

2014 թվականին շահագործման են հանձնվել ևս հինգ վարչական շրջանների շախմատի դպրոցների համար նախատեսված տարածքները: Նիստի ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է ներկաներին գալիք տոների առիթով և վստահեցրել, որ 2015 թվականին ևս կշարունակվեն և կընդլայնվեն վերը նշված բոլոր ծրագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում