Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Թե ինչպես են կրծում պետական միջոցները

Շատ է գրվել, նույնիսկ խոսվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական կամ բիզնես-գործունեության մասին: Բազմաթիվ հրապարակումներ են եղել նաև այն մասին, թե նա ԱԺ բյուջեի հաշվին ինչ շռայլություններ է թույլ տալիս: Ասենք՝ մի քանի մլն դրամ արժողության անիվներ է գնում իր ծառայողական ավտոմեքենայի համար: Կամ՝ արտասահմանյան ուղևորությունների ոչ թե սովորական ինքնաթիռով է մեկնում, այլև՝ չարթերային թռիչքով և այլն: Բայց այն, ինչ շարադրվելու է՝ ցույց է տալիս հայ պաշտոնյայի ոչ միայն անփույթ, այլև հանցագործ վերաբերմունքը Հայաստանի պետական միջոցների նկատմամբ:

Մի քանի անգամ առիթ է եղել ԱԺ աշխատակիցներից լսել, թե իր անձնական տարբեր հաճույքների համար ինչպես է անխնա փողեր վատնում խորհրդարանի նախագահը: Սկզբում դժվար էր հավատալ, բայց երբ այդ խոսակցությունները կրկնվեցին՝ լսելի դարձան ԱԺ բուֆետում, աշխատասենյակներում և անգամ միջանցքներում, արդեն հասկանալի դարձավ, որ դրանք հիմնազուրկ չեն: Նման խոսակցություն վերջին անգամ ԱԺ-ում պատահաբար լսելի դարձավ երեկ, ինչը արդեն ստիպեց գրի առնել դրանք: Այդ խոսակցությունների ընթացքում պատմում են, թե ԱԺ բյուջեից օրական որքան գումար է ԱԺ նախագահը ծախսում միայն իր սնվելու վրա: Ասում էին, թե երբ նա հացի է նստում, նրա սեղանին յուրաքանչյուր ուտեստից պետք է նվազագույնը լինի 5-6 տեսականի՝ այդքան տեսակի երշիկեղեն, պանրեղեն, աղանդերներ, թթուներ, կանաչի, ձկնեղեն, տարատեսակ պահածոյացված ուտեստներ, ձիթապտղի ու ձկնկիթի տեսակներ, դելիկատես և բազում տաք ուտեստներ, հյութեր, մրգեր, քաղցրավենիք և այլն, և այլն: Ընդ որում՝ պատմում էին, որ սեղանին դրված այդ հսկայական տեսականին հաջորդ հաց ուտելու դեպքում ամբողջությամբ թարմացվում է: Անկախ այն հանգամանքից, թե ԱԺ նախագահը որքան կարող է ուտել, նա պահանջում է, որ իր ճաշի սեղանը պետք է այդ աստիճանի ճոխ լինի: Այդ պատմությունների մեջ կար դրվագ, որ նա սիրում է ելակի և ազնվամորու պատվաստից ստացված հատապտղի քամած հյութը: Մի սափոր հյութ ստանալու համար մի քանի կիլոգրամ նման հատապտուղ է անհրաժեշտ: Իսկ դրա 1 կիլոգրամն արժե 4-5 հազար դրամ: Այսինքն՝ միայն մի սափոր հյութի համար ծախսվում է մոտ 20.000-30.000 դրամ:

ԱԺ նախագահը իր հարկաբաժնում ունի առանձնացված խոհարարական և ճաշասենյակային հատված, որտեղ նրան սպասարկում են մի քանի հոգի: Ասում են, որ նա իր խոհարարներից պահանջում է, որ ամեն օր թարմացնեն ողջ սնունդը: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ամենօրյա ինչ ահռելի ծախս է ԱԺ բյուջեի հաշվին: Այսինքն՝ յուրաքանչյուր օր խորհրդարանի բյուջեից այս նպատակով ծախսվում է հարյուր-հազարների հասնող դրամ: Եվ այդ ամենը այնքան ակնհայտ է արվել, որ դրա մասին գիտի ԱԺ ողջ աշխատակազմը: Համեմատության համար նաև պատմում էին, թե ԱԺ նախկին նախագահներից կամ փոխնախագահներից որը նման ինչ ճոխություն է իրեն թույլ տվել: Խոսրով Հարությունյանը, ասում էին, իրեն թույլ էր տալիս յուրաքանչյուր ամիս մի քանի տուփ բնական հյութ խմել: Փոխնախագահ Ալբերտ Բազեյանի հիմնական ճաշը ԱԺ բուֆետից օրական 2 խաչապուրի գնելն էր: Տիգրան Թորոսյանը նույնպես շատ համեստ է սնվել: Սամվել Նիկոյանը խոհարարին կարգադրել է իր համար միայն ապուր պատրաստել և այլն: ԱԺ գործող նախագահի այս կենցաղի մասին առասպելներ պատմողները նաև փորձում էին համեմատել, թե Հայաստանի էլ որ պաշտոնյան է իր անձի նկատմամբ նման թանկարժեք վերաբերմունք պահանջում: Ասում են, իր այդ վարքուբարքով Հ. Աբրահամյանը համեմատելի է միայն հարկային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի հետ:

Իհարկե, այս ամենի մասին գրելը կարող է շատ ճղճիմ թվալ, նույնիսկ անհավատալի համարվել: Սակայն, երբ նույն բանի մասին մի քանի անգամ ես լսում ու տարբեր աշխատակիցների կողմից, երբեմն պատահաբար, երբեմն նպատակադրված, հասկանում ես, որ դա ոչ միայն իրականությանն է համապատասխանում, այլև քեզ հասու է եղել այդ ողջ ճոխության ընդամենը մի մասը: Կարող են նաև մեկնաբանություններ հնչել, թե լրագրողական էթիկայից կամ գործունեության շրջանակից դուրս է նման թեմաների անդրադառնալը: Բայց այսքանից հետո ինչպես չանդրադառնալ, երբ Հայաստանի խիստ աղքատիկ բյուջեի հաշվին նման շռայլություններ են արվում: Եվ եթե այս հրապարակումը կարող է զգուշացնել աղքատ Հայաստանի շռայլ պաշտոնյաներին, ուրեմն այն հրապարակվելու իրավունք ունի: Բացի այդ, երբեմն, երբ նման նյութեր ենք հրապարակում, տվյալ ոլորտի պաշտոնյաները խուսափում են մեզ հետ շփվել: Նրանք զգուշանում են, որ հանկարծ իրենց չկասկածեն նման տեղեկատվություն տրամադրելու համար: Իսկ նյութը պատրաստելուց առաջ միտք կար, որ այս ամենի համար կարելի է ԱԺ-ից մեկնաբանություն ստանալ, սակայն մոտ 2 ամիս առաջ ԱԺ լրատվական ծառայությունից որոշ ծախսերի հետ կապված տեղեկատվություն էինք խնդրել, ինչը մինչ այժմ չենք ստացել: Ամենայն հավանականությամբ նույն բախտին կարժանանար նաև այս հարցումը: Թեև ոչ մեկը մեզ պատասխան չէր տա, թե Հ. Աբրահամյանը բյուջեից օրական որքան գումար է ծախսում իր սնունդի վրա, դա հաշվապահական ծախսերում չի էլ երևում: Պատմում էին նաև, որ Հ. Աբրահամյանը արտերկիր յուրաքանչյուր պաշտոնական այցի ժամանակ 20-50 հազար դոլարի հասնող գումարներ է տարել ԱԺ-ից՝ հետո դրանք ձևակերպելով որպես «ներկայացուցչական ծախսեր»: Չի բացառվում, որ վերը նշված ամենօրյա ծախսերը նույնպես ներառվում են այդ «ներկայացուցչական ծախսերում»:

Ի դեպ, տարիներ առաջ երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից հետո ԱԺ նախագահ նշանակվեց Տիգրան Թորոսյանը, հայտնի դարձավ, որ նա տասնյակ միլիոնների հասնող գումար էր խնայել: Նրա նկատմամբ քննադատություններ հնչեցին, թե ափսոսացել է այդ գումարը ծախսել: Հետո պարզ դարձավ, որ նա ոչ թե ափսոսացել էր, այլ պարզապես չէր շռայլել: Իսկ Հ. Աբրահամյանը վերանշանակվելուց հետո փոխեց ԱԺ շենքի ջեռուցման համակարգը: Այդ օրերին խոսում էին, որ այդ գործընթացի արդյունքում միլիոնավոր դրամներ են յուրացվել: Արդյունքում՝ արդեն մի քանի ամիս է, ինչ ԱԺ 2 մասնաշենքերն էլ չունեն նորմալ ջեռուցում, և աշխատասենյակներում ու միջանցքներում բավականին ցուրտ է: Աշխատողները սրթսրթում են կամ վերարկուներ են հագնում: Եվ այս ողջ անփույթ ճոխությունը այն դեպքում, երբ մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ Հ. Աբրահամյանն ահռելի բիզնեսներ ունի: Նա այժմ նախագահ Սերժ Սարգսյանի շտաբի պետն է, և այդ պոստը նրան պետական ու ստվերային միջոցներից օգտվելու լրացուցիչ հնարավորություն է տալիս: Ոչինչ, որ Հայաստանի ընդամենը 3 միլիոնանոց բնակչության 35 տոկոսը աղքատ է, թոշակառուն ստանում է ծիծաղելի չափի թոշակ, որի միջին չափը ընդամենը վերը նշված մի սափոր հյութի արժեքն ունի: Միջին ամսական աշխատավարձն ընդամենը 116 հազար դրամ է, որը կարող է բարձրաստիճան այս պաշտոնյաների օրական սննդածախսի 35 տոկոսն էլ չկազմել: Հայաստանում ճոխությունն ու թշվառությունը կարելի է շատ ցուցանիշներով իրար հակադրել, և այդ հակադրություններն ամեն օր են արվում: Սակայն առայժմ որևէ հրապարակում, որևէ բացահայտում, որևէ ստուգում ի զորու չի եղել կանխել նման երևույթները: Պետական միջոցների վատնումները, չարաշահումները, յուրացումներն ու «ատկատներն» առայժմ ծաղկում են ՀՀ պետական կառավարման համակարգում:

Ավելացնենք նաև, որ այս տարի ՀՀ վերահսկիչ պալատը պետք է ստուգումներ անցկացնի ՀՀ նախագահի աշխատավայրում, կառավարությունում և ԱԺ-ում: Հայտնի չէ, թե նախագահի աշխատավայրում և կառավարությունում ինչ կարգի չարաշահումներ են լինում: Կարելի է ենթադրել, որ այդ գերատեսչություններն էլ զերծ չեն նման դրսևորումներից, սակայն հետաքրքիր է, թե ՎՊ-ն ինչ չարաշահումներ կհայտնաբերի ՀՀ այդ երեք բարձրագույն գերատեսչություններում ու հատկապես ԱԺ-ում: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն արդյոք կհամարձակվի՞ մանրամասն ստուգել ԱԺ-ի ներկայացուցչական, շինարարական և այլ ծախսերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում