«Յուրաքանչյուր ընտրություն մրցակցային է՝ անկախ նրանից, թե ովքեր են թեկնածուները: Եթե չլինի մրցակցություն, չի լինի նաև ընտրություն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նրա բնորոշմամբ՝ այլ հարց է` արժանի մրցակից կա՞, թե՞ ոչ, բայց յուրաքանչյուր ընտրություն մրցակցություն է:
Լրագրողներից մեկի դիտարկումը, թե մասնագետների կարծիքով՝ Դոմինգոյի հետ կապված հայտնի դեպքերից հետո Բեգլարյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելը, ապա նախարարի պաշտոնում նշանակելը ազդել է Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա, Գ. Բեգլարյանը «անիմաստ հարց» անվանեց և թերահավատությամբ նշեց, թե նման բան չի կարող լինել: