Sunday, 19 07 2026
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին

«Մուլտի Լիոն»-ի պատճառով էժան գին առաջարկող գազալցակայանները կարող են թանկացնել գազի գինը

Երևանի գազալցակայաններում գազի գինն իջել է: «Մուլտի Լիոն» գազալցակայաններում 1 խմ գազն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լիցքավորվել է 200 դրամով:

«Ես դեկտեմբերի 19-ին նույն գազալցակայանում լիցքավորել եմ 230 դրամով, իսկ այսօր արդեն՝ 30 դրամ էժան»,- հայտնեցին տաքսու վարորդների շրջանում հարցվածները, որոնք մեծ մասամբ օգտվում են քաղաքի մերձակայքի գազալցակայաններից:

Այս նույն ժամանակահատվածում, երբ Երևանում 1 խմ գազը վաճառվում է 200-210 դրամով, քաղաքին մոտ տարածքներում՝ մայրուղիներում և մարզերում 170-180 դրամ է:

«Ես այս հարցում սկզբունքային եմ. եթե աշխատանքից կամ հանդիպումից ուշանալու հարց չկա, միանշանակ գնում եմ քաղաքից դուրս լիցքավորելու և խորանարդ մետրի համար վճարում եմ 170-180 դրամ: Ես մեծահարուստներին չեմ ուզում ավելի հարստացնել, միշտ նախընտրում եմ ավելի էժան առաջարկը: Բացի դրանից՝ ուզում եմ նոր մարդկանց հարստացնել, ովքեր այսօր, բառացիորեն, մեր «գլխին նստած» չեն»,- ասաց վարորդներից մեկը:

Տրանսպորտային ծառայություններ մատուցող շատ կազմակերպություններ արդեն պայմանագիր ունեն 200-210 դրամ գին առաջարկող գազալցակայանների հետ, ինչն ուղղակիորեն ազդում է նրանց մատուցած ծառայության գնի վրա՝ լինեն տաքսիներ, երթուղայիններ թե մատակարարներ:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ նման դեպքերում կազմակերպությունը կարող է խզել պայմանավորվածությունը և ավելի էժան գներով ձեռք բերել գազը:

«Ոչ մի իրավական հետևանք չի կարող առաջանալ, հատկապես եթե պայմանագրում ռիսկերի գնահատում չկա, և թանկացումը ներառված չէ այդ գնահատման մեջ: Ինչպես նաև պայմանագրով նշված գնային առաջարկները չեն կարող փոխվել նոր գների ֆոնին, որովհետև նոր գին կարող է առաջարկվել միայն պայմանագրի ժամկետը ուժը կորցրած ճանաչվելուց հետո»,- նշեց սպառողների իրավունքների պաշտպանը:

Նա, ցավոք, մռայլ կանխատեսում ունի, կարծում է, որ մինչև Ամանոր գազի գները չեն իջնի, բայց էժան գներով սպասարկող գազալցակայանները շատ հնարավոր է՝ վերանայեն իրենց առաջարկած գները և բարձրացնեն:

«Նոր տարուց հետո, սակայն, հնարավոր է գների իջեցում՝ պայմանավորված ածխաջրածնի գների հետ: Իսկ եթե էժանացում չլինի, դա կլինի դրամի գնողունակության անկման պատճառով»,- նկատեց Պողոսյանը:

Այս դեպքում տրանսպորտային գների թանկացման պատճառաբանությունը դառնում է ոչտրամաբանական, որովհետև եթե համագործակցությունը պայմանագրային է, ոչ թե «ախպեր-ընգերային», ուրեմն հեշտորեն կարելի է խզել և հին գնով շարունակել գազ գնել նոր գործընկերոջից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին երկրում ֆինանսական շոկի պայմաններում երևանյան որոշ գազալցակայաններում գազի գինը բարձրացել էր 1 խմ դառնալով 230 դրամ 200 դրամի փոխարեն: Երևանից դուրս մնացած բոլոր գազալցակայաններում գինը պահպանվեց՝ 1խմ գազի դիմաց 170-180 դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում