«Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն անչափ գոհ է ազգային առաջնության շրջանակներում թիմի ելույթներից: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Տիտո Վիլանովայի սաները հիանալի արդյունքներ են ցուցադրել առաջին շրջանում` իրենց ակտիվում 57 հնարավորից գրանցելով 55 միավոր:
«Ռեկորդները միշտ ոգևորում են ֆուտբոլիստներին: Սակայն մենք պետք է սևեռենք մեր ուշադրությունը ոչ թե ռեկորդների, այլ թիմի խաղերի և հաղթանակների ուղղությամբ: Պետք է այսպես շարունակել և իրագործել մեր առջև դրված խնդիրները»,- հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:






































