Իտալական Ջիլիո կղզում սկսվել է Costa Concordia զբոսանավի աղետի զոհերի հիշատակին նվիրված արարողությունը: Աղետին զոհ էր գնացել 32 մարդ:
Արարողությանը մասնակցելու համար հավաքվել են տասնյակ փրկվածներ և զոհվածների հարազատներ: Արարողությունը տեղի կունենա նույն վայրում, որտեղ Costa Concordia-ն բախվել էր քարերին, և բեկորներից մեկը խրվել էր նավի մեջ:
Ավելի ուշ եկեղեցում հոգեհանգստյան կարգ կմատուցվի, իսկ երեկոյան հենց նույն պահին, երբ տեղի էր ունեցել վթարը, կհայտարարվի մեկ րոպե լռություն:
Իտալական փրկարարական ծառայությունները խոստանում են, որ նավը քարերի մեջից դուրս կբերվի ոչ ուշ, քան այս տարվա սեպտեմբերին:







































