Շքեղ Թաջ Մահալը համարվում է մուսուլմանական ճարտարապետության մարգարիտը, սակայն քչերը գիտեն, որ Հնդկաստանում կա նրա կրկնօրինակը՝ Բիբի Կա Մաքբարայի դամբարանը կամ էլ ինչպես այն անվանում են՝ «Թաջ Մահալ աղքատների համար»:

Բիբի Կա Մաքբարան կառուցվել է 1651-1661 թթ. արքայազն Ազամ Շահի կողմից ի պատիվ իր մոր: Այն կառուցվել է Թաջ Մահալի նման, սակայն զգալիորեն զիջում է իր չափերով և շքեղությամբ: Դամբարանը տեղակայված է Աուրանգաբադա քաղաքում:



Ազամ Շահը, սկսելով շինարարությունը, ցանկացել էր մրցակցել իր պապի՝ Շահ Ջահանի հետ, որը կառուցել էր Թաջ Մահալը ի հիշատակ իր կնոջ՝ Մումթազ Մահալի: Ազամ Շահը բավարար միջոցներ չի ունեցել, քանի որ գանձարանը դատարկ է եղել և վարպետներին վճարելու ոչինչ չի ունեցել: Այնպես որ, Բիբի Կա Մաքբարան բավական համեստ կրկնօրինակ է դարձել:


Դամբարանը մի թերություն ունի՝ այն ամբողջությամբ մարմարով երեսպատված չէ, և մի մասը ուղղակի սպիտակ ավազաքարով է ծածկված: Շինության արտաքին տեսքը, իհարկե, այդքան փայլուն չէ, ինչպիսին Թաջ Մահալինն է: Համեմատության համար ասենք, որ Բիբի Կա Մաքբարայի կառուցման համար ծախսվել է մոտ 700 հազ. ռուփի, այն դեպքում, երբ Թաջ Մահալը կառուցվել է 32 մլն ռուփիով:








































