ԳՖՀ ԱԳ նախարարը Գուիդո Վեստերվելեն հայտարարել է, որ Ասադը ռազմատենչ հայտարարություն անելու փոխարեն ճիշտ կվարվի, եթե զիջի իր տեղը անցումային կառավարությանը։
Նախարարը Ասադին մեղադրել է Սիրիայում կատարվող բռնությունների և սպանությունների համար, հաղորդում է «Интерфакс»-ը։
Վեստերվելեն կոչ է արել Ասադին վերջ տալ բռնություններին և արյունահեղությանը։