Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Նոր նախարարության անդրօվկիանոսային նախաբանը

Հայաստանի կառավարության կառուցվածքային փոփոխությունները մշտապես եղել են ներքաղաքական հանգուցային իրավիճակների ուղեկիցները, և այդ առումով անսպասելի չէ, որ ներկայումս կառավարությունում կրկին կառուցվածքային փոփոխություններ են:

Իրավիճակը Հայաստանի ներքաղաքական կամ ավելի շուտ ներհամակարգային կյանքում բավական լարված է, դիմակայությունն իշխանական բևեռների միջև մոտենում է նախընտրական փուլի, և կառուցվածքային փոփոխությունները կրկին դառնում են կիրառական: Այսինքն` Հայաստանի պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետության բարձրացման մոտիվացիայի մասին: Այդպիսի մոտիվացիա չկա, փոփոխությունները ընդամենը լուծում են ուժերի հարաբերակցության, լիազորությունների դասավորության, նաև իշխանության խնդրի հետ կապված այլ, ավելի լայն հարցեր, մինչև անգամ արտաքին շրջանակի:

Այս տեսանկյունից շատ հետաքրքրական է նոր տնտեսական նախարարության ստեղծումը, որը կոչվելու է միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարություն: Ըստ նախնական տեղեկությունների` այդ նախարարությունը գլխավորելու է վարչապետի ներկայիս խորհրդական, Տիգրան Սարգսյանի կառավարության տնտեսական բլոկի նախարար Վաչե Գաբրիելյանը: Այդ նշանակումը կարող է մեծ հավանականություն ունենալ` տեղավորվելով իշխանության խնդրի տրամաբանության մեջ: Այստեղ իրավիճակը բավական լայն է և տեղի ունեցած փոփոխությունների սպեկտրը ընդգրկուն:

Հատկանշական է, որ նոր նախարարությունը ձևավորվում է Հովիկ Աբրահամյանի ԱՄՆ կատարած այցից հետո, որտեղ նա մասնակցել է ԱՄՀ և ՀԲ տարեկան համաժողովներին: Այստեղ ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը փորձել է լուծել իր կառավարության համար ֆինանսական աջակցության խնդիրներ: Ըստ նախնական արարողակարգային տեղեկությունների` այդ կառույցները նորմալ են ընդունել Աբրահամյանին, որին, ի դեպ, ուղեկցել է նաև խորհրդական Վաչե Գաբրիելյանը, որը միջազգային ֆինանսական այդ կառույցներում ընդունելի գործիչ է` հաշվի առնելով նախկին տնտեսական բլոկում նրա դերակատարումը և Տիգրան Սարգսյանի թիմի անդամ հանդիսանալը:

Սարգսյանը, որը ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է, վայելում էր միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունը: Եվ այստեղ շատ հավանական է, որ Վաշինգտոնում Հովիկ Աբրահամյանին ընկալել են պայմանով, որ նա պետք է որևէ կերպ ինստիտուցիոնալ երաշխիքներ ապահովի միջազգային ֆինանսական կառույցների համար: Այստեղ կա երկու հանգամանք՝ զուտ Հովիկ Աբրահամյանին այդ կառույցներն ընդունում, են որպես վարչապետ, բայց չեն վստահում և պահանջում են ինստիտուցիոնալ, կառուցվածքային երաշխիք, և բացի այդ էլ` ընդհանրապես Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պարագայում Հայաստանին ֆինանսական օժանդակություն պատրաստ են տալ միայն որոշակի պայմանների ընդունման դեպքում, որոնցից մեկն էլ գուցե նոր նախարարությունն է:

Սրան զուգահեռ` չպետք է բացառել, որ այստեղ Տիգրան Սարգսյանն էլ մեծ դերակատարում է ունեցել և փորձել է միջազգային ֆինանսական կառույցներում իր ունեցած հնարավորությունները գործի դնել Հայաստանի կառավարությունում իր դիրքերը քիչ թե շատ վերականգնելու համար՝ նախարարության տեսքով, առավել ևս, որ նրա այդ քաղաքական շահերը ըստ էության լիովին տեղավորվում են ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքական շահերի մեջ:

Այս ամենն էլ իրենց հերթին տեղավորվում են Սերժ Սարգսյանի շահերի մեջ, քանի որ նոր նախարարությունն, ըստ էության, նրա համար ժեստ է Արևմուտքին՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության ֆոնին: Այսինքն` Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ Արևմուտքի հետ հարաբերվում է ուժերի ներածին չափով: Այս հանգամանքը նրա համար, բնականաբար, կարևոր է ներքաղաքական կամ ներհամակարգային պայքարում Արևմուտքի աջակցությունը պահպանելու համար, ինչը բնականաբար առանձնապես դժվար չէ հատկապես այն եվրասիականության ֆոնին, որ դրսևորում է հակառակ՝ ոչ իշխանական բևեռը:

Հովիկ Աբրահամյանի համար այդքան էլ հաճո չի լինի այն, որ Տիգրան Սարգսյանը թեկուզ ի դեմս Վաչե Գաբրիելյանի ինչ-որ առումով վերականգնվում է գործող կառավարությունում: Սակայն, մյուս կողմից, Աբրահամյանը դա չհանդուրժելու տարբերակ երևի թե չունի, քանի որ ԱՄՀ և ՀԲ աջակցությունը կամ գոնե բարյացակամությունը, ինչը գրեթե հավասարազոր է ԱՄՆ բարյացակամությանը, վայելելը նրա համար շատ կարևոր է և նրա համար կառավարության կառուցվածքում այդ զիջումը քաղաքական գին ունի, թեկուզ երկարաժամկետ էֆեկտի երաշխիքների բացակայության պայմաններում:

Այլ հարց է կատարվող փոփոխության գործնական արդյունավետության խնդիրը: Արդյո՞ք նոր կառույցն ինչ-որ բան կարող է փոխել պետության և հասարակության շահի տեսանկյունից: Մեղմ ասած` քիչ հավանական է, և գրեթե անկասկած է, որ այս հարցում պատրանքներ չեն ունենա նաև միջազգային ֆինանսական կառույցները: Պարզապես նրանք նախընտրում են Հայաստանի հետ հարաբերությունների իսպառ դադարեցման փոխարեն պահպանել գոնե հնարավորի մեթոդաբանությունը:

Ճիշտ է դա, թե սխալ, արդյունավետ է, թե կարող են լինել առավել արդյունավետ տարբերակներ, առանձին քննարկման խնդիր է: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի հարցում ընտրվում է այդ հնարավորի մեթոդաբանությունը` ակնկալիքով, որ թեկուզ գոնե նոմինալ առումով ենթակառուցվածքների, կապող թելերի առկայությունը կարող է օգտակար լինել, երբ կառաջանա ավելին անելու և այդ թեկուզ ձևական կառույցները բովանդակային կերպով օգտագործելու հնարավորություն:

Ասել, որ Հայաստանի համար այդ մեթոդաբանությունը ոչ մի արդյունք չի ունեցել` սխալ կլինի, սակայն ակնհայտ է, որ առայժմ այդ մեթոդաբանությունն անհամեմատելի ավելի շատ պրակտիկ օգուտ է բերում իշխող համակարգին, քան հասարակությանն ու պետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում