Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

«Տաշի շոուն» չունի «նպատակ»․ նպատակը մի քանի ժամ ուրախություն պարգևելն է

Հոկտեմբերի 25-ին Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի է ունեցել Tashi-show 2014-ը: Սա մրցանակաբաշխություն չէ, ինչպես «Տաշիր» կամ «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությունները, որ դարձյալ տեղի են ունենում Կրեմլի պալատում, այլ նպատակ ունի Ռուսաստանի հայերին մի քանի ժամ զվարճացնել, զբաղեցնել։

Իհարկե, «Տաշի» կազմակերպիչները որևէ կապ չունեն «Տաշիր գրուպի» հետ: Անցյալ տարի երգիչները մեզ հետ զրույցում նշում էին, որ գնացել են՝ կարծելով, որ «Տաշիր»-ի նման համերգ է, բացի այդ, մի քիչ տարօրինակ են համարում «Տաշի» անվանումը. «Սկզբից ինձ թվաց՝ «Տաշիր»-ի նման համերգ է, ամեն դեպքում այն մտածված էր որպես ամանորյա ուրախ համերգ»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ, ցավոք, դահլիճ լցնելու համար էր արվել, մինչդեռ Հայաստանը լուրջ ներուժ ունի ներկայացնելու արվեստի մակարդակի հասնող լավ երգեր»,- այն ժամանակ ասել էր 2012-ին «Տաշի շոու»-ին հրավիրված Լեյլա Սարբեկյանը։

54537a902d359_medium

«Տաշի շոուն» այս անգամ նույնպես իրականացվել է Euromusic ընկերության և «Արմենիա» հեռուստաընկերության աջակցությամբ: Շոուի պրոդյուսեր, բեմադրող ռեժիսոր, հաղորդավար Արմեն Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Տաշիր» մրցանակաբաշխությունը և «Տաշի շոուն» հնարավոր չէ շփոթել միմյանց հետ, քանի որ «Տաշիրը» մրցանակաբաշխություն է, իսկ «Տաշիր շոուն»՝ համերգային ծրագիր:

«Մարդիկ, ովքեր Մոսկվայում գնում են համերգ, շատ պարզ գիտեն այդ երկուսի տարբերությունը: Ռուսաստանում մարդիկ գիտեն «Տաշիրը», գիտեն դա ինչ է, որովհետև «Տաշիրը» շատ շուտվանից է եթերում, և շատ վաղուց է այդ մրցանակաբաշխությունը: Միգուցե տառային նմանություն ունի, բայց դրանք երկու տարբեր բառեր են»- ասաց Արմեն Պետրոսյանը:

545378edbbd8c_medium

Ինչո՞ւ «Տաշի», արդյո՞ք կենցաղային անուն չի ընտրված շոուի համար: Արմեն Պետրոսյանը չհամաձայնեց. «Իսկ ի՞նչ պետք է դնեինք, ինչ-որ պաթոսային անուններ, կենցաղային մակարդակը ո՞րն է շոուի ժամանակ, այսինքն՝ ներկայացումը, որը կոչվում է «Տաքսի, տաքսի», կենցաղային մակարդա՞կ եք համարում՞:

«Տաշիր շոուն» առաջին անգամ 2012-ին է իրականացվել և մեկ էլ այս տարի: Շոուի պրոդյուսերի խոսքով՝ այս տարվանից սկսած այն կլինի ամենամյա: Այս անգամ այն կցուցադրվի հունվարի մեկին կամ երկուսին:

5453775ef1326_medium

Ընդհանուր առմամբ, շոուին մասնակցել է մոտավորապես 40-50 երգիչ: Մասնավորապես, երգիչ–երգչուհիները եղել են Հայաստանից՝ Համլետ Գևորգյան, Արսեն Գրիգորյան (Մրո), Նունե Եսայան և այլք: Արմեն Պետրոսյանը նշեց, որ մասնակցել են նաև երգիչներ Գերմանիայից, Բուլղարիայից:

Ո՞ր է այս շոուի նպատակը: Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ եթե մրցանակաբաշխությունն ունի նպատակ, ապա շոուները չունեն նպատակ, պարզապես մարդկանց մի քանի ժամ ուրախացնելը, զվարճացնելն է: Նա նշեց, որ Կրեմլի դահլիճը լեփ-լեցուն է եղել:

54537865ce7cb_medium

Արմեն Պետրոսյանի կարծիքով, այս շոուն չի կարող խանգարել կամ մրցակցել Կրեմլում կազմակերպվող հայկական մյուս մրցանակաբաշխություններին. «Այդ ընթացքում մենք ճշտում ենք՝ ինչ համերգ կա, որ մարդկանց չգցենք մտածմունքների մեջ՝ որը նախընտրեն, որտեղ գնան, ընտրվում է ազատ ժամանակահատված, և եթե մարդիկ ուզում են գնալ ուրիշ համերգի, կարող են գնալ ուրիշ համերգի, երկրորդ՝ այս տարի «Տաշիր» չի եղել»,- հավելեց Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ համայնքը սպասում է այս տեսակ մեծ շոուների: Բացի այդ, այս տեսակ շոուները լինում են հասանելի բոլորին, քանի որ դահլիճը շատ մեծ է, և տոմսի գները այնպես են, որ ամեն մարդ կարողանա գնել տումս և գալ դիտել:

545378deb6aff_medium

Այս շոուն միքսաթատերական բեմադրություն է իրենից ներկայացնում, փոքրիկ հումորային սկեչերով համեմված: Պարզապես, Արմեն Պետրոսյանի խոսքով, եթե առաջին «Տաշի շոուն» Աշոտի տանն էր տեղի ունենում, երբ պատրաստվում էին Նոր տարվան, այս տարի բոլոր դեպքերը տեղի են ունենում Աշոտի սրճարանում, մյուս տարի հնարավոր է՝ մեկ այլ բան մտնել. «Համենայն դեպս, ֆորմատը ուզում ենք պահպանել, քանի որ ֆորմատը օրիգինալ է ու հետաքրքիր, և առաջին անգամ նման ֆորմատ կիրառել ենք հենց մենք»,- հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում