Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Լուգանսկի և Դոնեցկի հայերը միասնական դիրքորոշում չունեն. նրանցից ոմանք մասնակցել են ընտրություններին

Ռուսամետ անջատողականները նոյեմբերի 2-ին Ուկրաինայի հարավարևելյան՝ իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում ընտրություններ անցկացրին: Արևմտյան համայնքը հրաժարվում է այս շրջաններում անցկացված միջոցառումները դիտարկել որպես օրինական կամարտահայտման դրսևորում: Արևմտյան գործիչների պնդմամբ՝ անջատողականները խախտում են մինսկյան պայմանավորվածությունները: Եվրոպական միությունը դատապարտում է Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում երեկ անցկացված ընտրությունները և դրանք համարում խոչընդոտ խաղաղության հասնելու ճանապարհին։ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Դոնեցկում և Լուգանսկում տեղի ունեցած ընտրությունները ոչ անօրինական է որակել, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դրանք ֆարս է անվանել։ Ռուսաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, հայտարարել է, որ հարգում է Ուկրաինայի հարավ-արևելքում ապրող ժողովրդի ընտրությունը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերի հոգևոր հովիվ տեր Հուսիկ Նուրիջանյանն ասաց, որ այս շրջաններում հայ համայնքին պետք չէ ընդհանուր դիտարկել, քանի որ յուրաքանչյուր բնակիչ իր տեսակետն ու մոտեցումն ունի տեղի ունեցող քաղաքական զարգացումների վերաբերյալ: Յուրաքանչյուրն իր մտածելակերպի համաձայն էլ վարվել է: «Մի մասը գնացել, քվեարկել է, մի մասը չի գնացել. իրենց ցանկությամբ, սա պարտադրված չէր: Այս խառը իրավիճակում դեռևս որևէ կողմնորոշում չունի համայնքն ամբողջությամբ վերցրած: Դեռևս չգիտենք, թե ինչ կլինի վաղը»,- ասաց տեր Հուսիկը:

Նա նաև նշեց, որ Ուկրաինայի հարավ-արևելքի որոշ հատվածներում հայ համայնքը հարմարվել է տիրող իրավիճակին, որոշումներին՝ չունենալով այլ ելք և լինելով հյուրի կարգավիճակում:

«Այն տարածքում, որը Դոնեցկի Հանրապետություն է դարձել, հայ ժողովուրդը, տեսնելով այն, ինչ կատարվում է, Դոնեցկի կողմնակիցն է, բայց նրանց շրջանում կան նաև այնպիսիք , ովքեր կցանկանային, որ ամեն ինչ մնար այնպես, ինչպես մինչ այսօր: Այլ ելք չունենալով՝ մարդիկ հարմարվում են, քանի որ մենք ինչ էլ որ ցանկանանք անել, հյուր ենք այս երկրում և հյուր լինելով՝ պետք է ապրենք ինչպես իրենց օրենքներն են, ինչպես իրենք են որոշում, որովհետև մենք քաղաքական հարց չենք կարող լուծել: Մենք պետք է հարմարվենք որոշումներին: Եթե չենք ցանկանում, պետք է դուրս գանք այս երկրից կամ մնանք ու հարմարվենք իրենց օրենքներին»,- մանրամասնեց հայ քահանան:

Հիշեցնենք, որ անօրինական համարվող ընտրություններում «ԴԺՀ»-ի ղեկավարի պաշտոնին հավակնում էր երեք թեկնածու, այդ թվում՝ ներկայիս «վարչապետ» Ալեքսանդր Զախարչենկոն, ինչպես նաև տարածաշրջանում հայտնի ուժային Յուրի Սիվոկոնենկոն ու «Նովոռոսիայի միասնական խորհրդարանի» փոխխոսնակ Ալեքսանդր Կոֆմանը: «ԼԺՀ»-ի ղեկավարի պաշտոնի համար պայքարեցին չորս թեկնածու, այդ թվում՝ ներկայիս ղեկավար Իգոր Պլոտնիցկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում