Լիտվայում մեկնարկել են Iron Sword զորավարժությունները, որոնց մասնակցում է ավելի քան 2 500 զինվորական ՆԱՏՕ-ի անդամ 9 երկրից: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Iron Sword-2014 զորավարժություններն առաջին անգամ անցկացվում են Լիտվայում: Դրանք կանցկացվեն Լիտվայի խոշորագույն Պաբրադեի և Գայժյունայի պոլիգոններում: Զորավարժություններին մասնակցում են զինվորականներ Լիտվայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Գերմանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Հունգարիայից, Լյուքսեմբուրգից:









































