Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Բանակում հոգեկան առողջությանը պատճառված վնասը թույլ չի տալիս երիտասարդ սպային վերադառնալ ծառայության

forrights.am-ը գրում է. «Լեյտենանտ Նարեկ Այվազյանը 2009 թվականից զրկված է հայրենիքին ծառայելու հնարավորությունից: Զինվորական ծառայության ընթացքում դիրքերում դաժան ծեծի ենթարկվելուց հետո նրա առողջությունն ամբողջությամբ չի վերականգնվել: Նարեկի մարմնական վնասվածքները բուժվել են, սակայն հոգեկան առողջությանը պատճառված վնասը թույլ չի տալիս, որպեսզի երիտասարդ սպան վերադառնա ծառայության:

Նարեկ Այվազյանը գերազանց ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Նրան գերազանցության դիպլոմը հանձնել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նարեկը սիրով և հայրենասիրական մղումներով է մեկնել զինվորական ծառայության: 2009 թվականի հուլիսի 30-ի գիշերը Նարեկ Այվազյանը մարտական հենակետի պատասխանատուն է եղել, այդ ընթացքում 2 ժամկետային զինծառայողներ դիզվառելիք են դուրս բերել հենակետից՝ վաճառելու նպատակով:

Հենակետի ավագ Նարեկը փորձել է կանխել, ինչի համար էլ դաժանաբար ծեծվել է զինվորների կողմից: Սակայն զարմանալիորեն, հետապնդումների են ենթարկվել ոչ թե վառելիք գողացողները, այլ գողությունը կանխող սպան: Նրան հետապնդումների են ենթարկել Գրիշա Խաչատուրովի գլխավորած զորամասի հրամանատարական կազմը:

Նարեկն ի վերջո մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով` «Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը»: Երիտասարդ սպան կալանավայրում անցկացրել է 14 ամիս 11 օր:

«25 հոգով 5 տեղանոց բանտախցում են ապրել, հերթափոխով են քնել, դա էլ է նպաստել, որ տղայիս առողջությունը քայքայվի»,- «ForRights.am»-ի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը`Աիդա Այվազյանը: Նա է որդու շահերը ներկայացնում դատարանում՝ իր հետ տանելով որդու սպայական պատվոգրերը: Նարեկը չի գալիս դատական նիստերին, առողջական վիճակը թույլ չի տալիս:

2013 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքում «Ռ եւ Պ Սկենառ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբիկ Հարությունյանի հետ, ով 455 հազար դրամի դիմաց պետք է բուժեր Նարեկ Այվազյանին, որպեսզի ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում գրանցված սպան կարողանար վերադառնալ աշխատանքի:

Բուժման երկրորդ օրը բժշկի եւ Նարեկի միջեւ բանավեճ է տեղի ունենում, որի արդյունքը Ռուբիկ Հարությունյանը դադարեցնում է բուժումը: «Տղայիս անձնագիրն է փորձել վերցրել, փորձել է ստիպել, որ ինչ-որ պայմանագիր ստորագրի, բայց տղաս ինչու պիտի ստորագրեր, եթե Պաշտպանության նախարարությունն էր վճարողը: Այդպես վեճ հրահրեց բժիշկը, իսկ հետագայում մեզ մեղադրեց»,- ասում է Աիդա Այվազյանը:

Հետագայում բժիշկ Հարությունյանը Պաշտպանության նախարարի տեղակալին նամակ է գրում, որով բացատրել է, որ Նարեկ Այվազյանից անձնագիր պահանջել է հիվանդության պատմության թերթիկ բացելու համար: «Հիվանդը չի հնազանդվում, չի ենթարկվում պայմաններին, չի պահպանում տրված խորհուրդները, որը կարող է բացասաբար անդրադառնալ բուժման արդյունքների վրա»,- գրել է Ռուբիկ Հարությունյանը եւ անվավեր է ճանաչել ՊՆ-ի հետ կնքված պայմանագիրը:

«Ես չեմ հասկանում, իմ տղայիս բուժելու էին տարել, թե ենթարկացնելու,- հարցնում է մայրը,- նա բժիշկ է, պետք է ամեն ինչ աներ, որպեսզի օգներ հիվանդ տղայիս եւ ոչ թե ավելի վատացներ վիճակը»: Աիդա Այվազյանը պնդում է, որ ՊՆ-ին հասցեագրված իր նամակով Ռուբիկ Հարությունյանը կեղծ տեղեկություններ է հայտնել, որով վիրավորել է իր եւ որդու պատիվն ու արժանապատվությունը, արատավորել է բարի համբավը:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում