Չնայած աստղերը ստիպված չեն լինում ամեն օր գրասենյակներում աշխատել` այնուամենայնիվ նրանք գիտեն ինչպես հագնվել նման օրերին, գրում է Speltnik.ru-ն:
Վիկտորյա Բեքհեմը, որը նորաձևության «կայսրության» տիրուհի է, գրասենյակ գնալիս կրում է սպիտակ բլուզ, տաբատ, ժիլետ և նման ոճի հագուստներ:


Սառա Ջեսիկա Փարքերը ևս բիզնեսով է զբաղվում: Շատ սիրելով գեղեցիկ կոշիկներ` նրա դրանց հավաքածուներն է թողարկում: Ճիշտ է, նա իր հոդվածները գրում է տանը, սակայն կարելի է պատկերացնել, թե ինչ ոճի հագուստներ կկրեր գրասենյակ գնալիս:


Օլիվյա Պալերմոն, որը ևս կոշիկների հավաքածու է թողարկում, սեփական օրինակով ցույց է տալիս, որ պրինտներով զգեստները թեթևամիտ տեսք չունեն, դրանց միայն պետք է հավելել սպիտակ կոստյում կամ երկար ժիլետ:


Ալեքսա Չանգը գրասենյակում կրում է կարճ կիսաշրջազգեստներ և ընտրում շատ ճիշտ աքսեսուարներ:


Լեա Սեյդուն, իր հերթին, համադրում է ավելի «ռիսկային» հագուստները:


Հագուստների գեղեցիկ համադրությամբ աչքի է ընկնում նաև Նիկոլ Ռիչին:


Քեմերոն Դիասը հաճախ է կրում սպիտակ բլուզ, սև տաբատ: Սակայն նրա տեսքն ամենևին էլ ձանձրալի չէ:











































