Goal.com-ը տեղեկացնում է, որ Թուրինի «Յուվենթուս»-ը մտադիր է հունվարին ձեռք բերել «Աթլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի տրանսֆերային իրավունքները:
Նշվում է, որ Բիլբաոյի ակումբը հրաժարվել է վաճառել իսպանացու իրավունքները 4 միլիոն եվրոյի դիմաց, «Յուվե»-ն այժմ 7 միլիոն է առաջարկում:
Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Լյորենտեն մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ:









































