Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում վերացվելու է մանկապարտեզներ հաճախելու համար նախատեսված վճարը: Օրենսդրական համապատասխան նախաձեռնության հեղինակը խորհրդարանական մեծամասնության («Վրացական երազանք») անդամ Թինա Խիդաշելին է:
Վերջինս մտադիր է իր այդ օրենսդրական նախաձեռնությունը պաշտոնապես գրանցել այսօր: Բացի այդ, Թինա Խիդաշելին հանդես է գալիս օրենսդրական մակարդակով վերջ դնելու համար սպառած էլեկտրաէներգիայի չվճարելը աղբի վճարի հետ շաղկապելուն:










































