Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալստրյոմը հունվարին այցելելու է Վրաստան և հանձնելու է մերձեցման համար գործողությունների պլանը: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսեյ Պետրիաշվիլին:
Մասնավորապես, խոսքը գնում է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին: Բացի այդ, փետրվարի 12-13-ին Թբիլիսիում տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» որ պաշտոնական նիստը, որին մասնակցելու են ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները: Պետրիաշվիլին հիշեցրել է, որ տարվա սկզբին Թբիլիսի է ժամանելու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն:
2014 թվականին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ կապված՝ Պետրիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին և շուտով Վրաստանն ու ՆԱՏՕ-ն կհամաձայնացնեն 2013 թվականի համագործակցության պլանը: