Tuesday, 21 05 2024
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել
13:30
ԵՄ-ը մտադիր է բանակցություններ սկսել Մոլդովային և Ուկրաինային ընդունելու շուրջ
Պետական բյուջեի գիտության գծով ծախսերը թերակատարվել են
13:00
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը
«Հայաստան»-ից մարդ կա առնվազն չի ուրախանա, եթե իմանա՝ իր տեղափոխումը առնետավազք եք անվանել
Արտահերթ ընտրություններ չեն լինելու եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի. Վահագն Ալեքսանյան
Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան
Բա որ Քոչարյանի օրոք Մարտի 1-ին մարդ էին գնդակահարում, ի՞նչ արեց եղեկեցին․ թող իր գործով զբաղվի
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված
Կլինի՞ մի անգամ էլ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք
Ժամանակավոր սահմանազատումը բանականության հետ կապ չունի, «Վերացական գնահատականներից զերծ մնացեք»
12:45
Նավթի գները նվազել են. 20-05-24
Արմեն Գրիգորյանը Կատարում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը

Ընդդիմությունն այնքան է թուլացել, որ ընտրություններին մասնակցելու ուժ չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

– Տիկին Հակոբյան, ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի քաղաքական դաշտում նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ հիմնական ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և այլընտրանքային ԲՀԿ-ն թեկնածուներ չեն առաջադրում:

– Այն, ինչ տեղի ունեցավ, շատ կանխատեսելի էր: Դեռ ամիսներ առաջ ես ասացի, որ կարծում եմ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր թեկնածությունը չի դնի: Նաև սպասելի էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի: Գագիկ Ծառուկյանը պարզապես չէր կարող առաջադրվել, որովհետև Հայաստանի նման երկրում մեծ բիզնեսը արդար դաշտում չի գործում, և այդ ոլորտի ներկայացուցիչը քաղաքականության մեջ չի կարող նախագահին հակառակորդ լինել: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում կարծում եմ, որ նա արդեն գիտեր, որ չունի այն ընտրազանգվածը, որն իրեն պետք է տար ընտրություններին մասնակցելու ինքնավստահություն: Նրա չառաջադրվելու հիմնական պատճառն այն էր, որ ինքը ճիշտ հաշվարկ էր արել, որ չի հաղթելու, որ այլևս չի կրկնվելու 2008թ. ժողովրդական շարժումը: Ընդհանրապես, երբ մի բան ձախողվում է, նույն սցենարը կրկնել խելամիտ չէ: Եվ ինքը պետք է այդ որոշումը կայացներ, ուղղակի անհասկանալի էր, թե նա ինչու այդ որոշումն այդքան ձգեց, երբ գիտեր, որ ամեն դեպքում չի ներկայացնելու իր թեկնածությունը: Կարող է ՀԱԿ-ում այլ թեկնածուի առաջադրման հետ կապված ներքին խնդիրներ ունեին: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, կարծում եմ, որ նրանք չեզոք կվերաբերվեն և հազիվ թե պաշտպանեն որևէ մեկին: Բայց այդ բոլորը արդեն երկրորդական նշանակություն ունեն:

Վերջին ամիսներին տեղի ունեցածը տարիների ընթացքում կուտակված թերությունների, բացերի արդյունքն էր: Այն, որ փակուղով ենք գնում, քաղաքական դաշտն ամայանում է՝ սկիզբը դրված էր 20 տարի առաջ, երբ ամեն ինչ արեցին, որ Հայաստանում ընդդիմությունը՝ որպես հակակշիռ, որպես ժողովրդավարության երաշխիք, չձևավորվի: Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակին պետք չէ շատ ողբերգական նայել, պարզապես պետք է կանգ առնել, հետադարձ հայացք գցել անցյալին ու տեսնել, թե որտեղ ես սխալվել: Սա առաջին հերթին վերաբերում է իշխանություններին, որոնց ձեռքին է ամբողջ երկրի ղեկավարման ուժը, և իրենք պատասխանատու են այս վիճակի համար: Իհարկե, ընդդիմությունը կուզեր մասնակցել ընտրություններին, բայց այս տարիների ընթացքում այնքան է թուլացել, որ այդպիսի պայքարի մասնակցելու ներուժ չունի այլևս:

– Ընդդիմադիր դաշտից Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն են հայտարարել, որ առաջադրվելու են: Ձեր կարծիքով՝ նրանցից ո՞վ կարող է դառնալ գործող նախագահ Սերժ Սարգսյանի մրցակիցը: Եթե հիշենք, որ Հրանտ Բագրատյանն ընդհանրապես ընտրություններին չի մասնակցել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նախորդ խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր, բայց ընդամենը 1500 ձայն էր հավաքել:

– Ինձ համար շատ ցավոտ թեմա է, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին տարիներին սխալը սխալի հետևից է գործել: Եվ ամենակարևոր սխալը անփույթ վերաբերմունքն էր ժողովրդի տված մանդատի հանդեպ, որը վերջին հաշվով իրեն էր տրված: «Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» այդ 5 տոկոսն էլ չէին ստանա, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնը չլիներ: Եվ իր մանդատը այդպես անփույթ փոխանցել մեկ ուրիշին, արդեն հասարակության հանդեպ վերաբերմունքի հարց է: Ես շատ կասկածում եմ՝ արդյոք ԱԺ ընտրություններին նրան ձայն տվող մարդիկ նորից Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն կտա՞ն:

– Իսկ Բագրատյա՞նը:

– Հրանտ Բագրատյանը հիմա նոր իմիջով է հանդես գալիս: Որպես ընդդիմություն՝ շատ ազատ, և որպես տնտեսագետ: Բայց եթե անկեղծ լինեմ, կասկածում եմ, որ նա կկարողանա համախմբել ընդդիմադիր դաշտը, որովհետև մի բան է լինել լավ տնտեսագետ, մի այլ բան է ունենալ համախմբող հատկանիշներ: Շատ կուզենայի, որ ինչ-որ բան փոխվեր, բայց ամեն դեպքում նորից ասեմ, որ պետք չէ ողբերգությամբ նայել: Միգուցե ավելի է հստակեցվում իրավիճակը, և սա մի հնարավորություն է, որ մենք ետ նայենք մեր ամբողջ անցած ուղուն:

– Փաստորեն, Սերժ Սարգսյանը չունի ընդդիմադիր ուժեղ մրցակից:

– Ցավոք սրտի, ոչ, իրականությունը դա է: Շատ ցավալի իրականություն է, բայց ոչ ավելի ցավալի, քան մի քանի ամիս առաջ էր, երբ թվում էր, թե կա, բայց իրականում բոլորս էլ գիտեինք, որ չկա այդ ուժը: Հիմա ակնհայտ դարձավ, որ քաղաքական դաշտը ձևավորված չէ, և չկա քաղաքական մշակույթ: Դրա համար մենք թույլ, երերուն պետություն ենք արդեն 20 տարի անց: Սա պետք է առաջին հերթին ցնցի իշխանություններին: Մեզ մոտ քաղաքական համակարգը ձևավորված չէ: Կա նախագահի ինստիտուտ, և բոլորը կախված են դրանից: Դրա համար էլ պետությունը չի կայանում: Ազգային ժողովը, գործադիրը, դատական համակարգը չեն կայանում:

– Ձեր կարծիքով՝ քաղաքական դաշտում եղած բոլոր ուժերն արդեն իրենց սպառե՞լ են, ասելիք չունե՞ն, և նոր առաջնորդի կամ ուժի անհրաժեշտությո՞ւն կա:

– 21-րդ դարը հերոսների և լիդերների դար չէ, համակարգի դար է: Եթե մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղին, ուրեմն մենք պետք է հիմնական օրենքները պահենք: Դա իշխանության օրենսդիր, գործադիր մարմինների, դատական իշխանությունների անկախությունն է, հակակշիռների ստեղծումն է, ընդդիմության գոյությունն է: Իսկ դա պետք է օրենքով, կառուցվածքով ամրագրված լինի: Պետք է Սահմանադրությունը փոխել, պետք է իշխանության այդ ճյուղերը միմյանցից զատված լինեն: Մինչդեռ բոլոր ճյուղերը կախված են նախագահից, այդ բոլոր լիազորությունները տրված է մեկ անձի: Ես չգիտեմ, թե ինչ մարդ պետք է լինի, որ այդ լիազորություններից չօգտվի: Եվ առաջին խնդիրը համակարգի փոփոխությունն է: Մենք նաև Սահմանադրությամբ ենք հրաժարվել ժողովրդավարությունից: Հասարակությունից վերցրել են հանրաքվեով հիմնական հարցերում որոշում կայացնելու իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում