Ուգո Չավեսը կյանքի հանդեպ մեծ կամք է դրսևորում,- հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն: Ֆալկոն նահանգում ունեցած ելույթի ժամանակ նա հաստատել է տեղեկությունն այն մասին, որ բոլիվարական հեղափոխության առաջնորդը, որը երկու շաբաթ առաջ Հավանայում ենթարկվեց չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության, սկսել է քայլել պալատում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մադուրոն վստահեցրել է, որ կառավարությունը բարեխղճորեն տեղեկացնում է նախագահի առողջության մաիսն՝ հերքելով ընդդիմության մեղադրանքներն առ այն, որ պաշտոնական հաղորդագրությունները լի են հակասություններով: Այդ մեղադրանքները նա անվանել է «ստոր արշավ», որն ուղղված է վենեսուելացի ժողովրդի հոգին թունավորելուն:
Մադուրոն կոչ է արել համաքաղաքացիներին չենթարկվել իմպերիալիստական աջ ուժերի սադրանքներին:







































