Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Ուրիշի ընկերուհուն զանգելու համար փակ «գարաժում» կայացած «ռազբորկան» մահացու ավարտ կարող էր ունենալ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Էրիկ Մկրտչյանի, Սերգեյ Շահբազյանի և Հայկ Ղարիբյանի գործի դատական քննությունը:

2013 թվականի հոկտեմբերին Երևանի Մամիկոնյանց փողոցի ավտոտնակներից մեկի ներսում տղայական կռիվ է եղել՝ աղջկան զանգելու առիթով:

Ամբաստանյալի աթոռին նստած են երկու կողմերի ներկայացուցիչները:

Էրիկ Մկրտչյանի ընկեր Հրանտը զանգահարել է մի աղջկա: Պատասխանել է աղջկա ընկեր Սերգեյը, բացատրել է, որ աղջիկն ընկեր ունի, սակայն Հրանտը նորից է զանգել, ու Սերգեյն ավելի զայրացած է խոսել…

Արդյունքում հանդիպում է նշանակվել: Հանդիպումը կայացել է Հրանտի հորեղբոր «գարաժում»:

Հանդիպմանը Սերգեյի հետ գնացել են նրա երկու ընկերը, այդ թվում՝ Հայկը:

Հրանտի «թիմում» էլ չորս հոգի են եղել, այդ թվում՝ Էրիկ Մկրտչյանը:

Ըստ Սերգեյի ու Հայկի պաշտպանի՝ երբ իր պաշտպանյալները մտել են ավտոտնակ, Հրանտի «թիմը» բանալիով փակել է ավտոտնակի դուռը: Սերգեյն իր երկու ընկերներով դեմ առ դեմ է դուրս եկել չորս հակառակորդների հետ:

Փակված տարածքում կռիվ է սկսվել:

Պաշտպանի կարծիքով՝ իր պաշտպանյալները հայտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Նախաքննական մարմինը Հայկին ու Սերգեյին մեղադրանք է առաջադրել խմբի կազմում երկու հոգու միջին ծանրության վնասվածքներ հասցնելու համար:

Կռվի ընթացքում Էրիկ Մկրտչյանը դանակով հարվածել է Հայկին, պատճառել է ծանր վնասվածք: Հայկի շունչը կտրվել է: Ըստ Հայկի ցուցմունքի՝ ինքը հարվածել է Էրիկի ձեռքին, գցել է դանակը: Միայն դրանից հետո իրենք կարողացել են բացել ավտոտնակի դռները և դիմել են փախուստի:

Հայկի ցուցմունքը՝ Էրիկի ձեռքին խփելու, դանակը գցելու առումով, դարձել է Էրիկին առաջադրված մեղադրանքի հիմնավորումը. նախաքննական մարմինը Էրիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրել ոչ թե ըստ հետևանքի՝ դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելու համար, այլ՝ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Սակայն Էրիկ Մկրտչյանի շահերի պաշտպանի կարծիքով՝ իր պաշտպանյալին սխալ մեղադրանք է առաջադրվել: Էրիկը պնդում է, որ ինքը դանակը ձեռքին շրջվել է, թիկունքից ուժեղ հարվածել են, ինքն ընկել է, ընկնելու պահին դանակը ձեռքից ընկել է, ինքը Հայկին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել:

Ամբաստանյալներից կալանքի տակ է սպանության փորձի համար մեղադրվող 24-ամյա Էրիկ Մկրտչյանը, իսկ 28-ամյա Սերգեյի և 31-ամյա Հայկի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Ընդ որում՝ այս ընթացքում Սերգեյն ամուսնացել է այն ընկերուհու հետ, ում անհարկի զանգելու համար էլ այս կռիվն է եղել: Նրանք սպասում են իրենց առաջնեկի ծնունդին:

Դատական քննությունը դեռ վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց Էրիկի հայրը՝ Էդուարդը: Նա տեղեկացավ իր սահմանադրական իրավունքին ու ցանկացավ ցուցմունք տալ:

Վկան Էրիկից ու նրա մյուս կողմնակիցներից էր լսել դեպքի մասին:

Էրիկն ասել է, թե «դեմից» ինքը մի հոգու հետ է կռվել, բայց ինչ-որ պահի նա մի կողմ է քաշվել, Էրիկի դիմաց հայտնվել է երկրորդը, հետո սա էլ է մի կողմ գնացել, հայտնվել է երրորդը: Հետո Էրիկին մեջքից են հարվածել:

Հայրը նկարագրեց, որ Էրիկի գլուխն ամբողջովին արյունոտ է եղել, աչքերի մեջ արյուն է լցվել, դրա համար նա չի տեսել, թե ի վերջո՝ քանի հոգի են կռվում իրենց հետ:

Վկան ասաց, որ Էրիկի գլուխն ամբողջովին «ջնջխված է եղել», նրա գլխին 24-26 կար են տվել, մի «պոչկեն» են ուզեցել հեռացնել, բայց մի կերպ վերականգնել են:

«Էրիկը շատ վատ վիճակում էր, կալյասկայով են բերել դատարան, երբ խափանման միջոցի հարցն էր քննվում… Ջահել են, սխալմունք է եղել՝ ընդհանուր սխալմունք: Խնդրում եմ՝ որպես ծնող, որպես հայ մարդ՝ մեղմ մոտեցեք… Չգիտեմ՝ ինչի էս կռիվն էսպես քաոս դարձավ, չգիտեմ՝ ինչի էսպես ստացվեց… Ջահել են, տաքարյուն… Էրիկն էլ էր ուզում ընտանիք ստեղծել, նա էլ իր մուրազն ուներ: Աշխատող տղա է, ինձ հետ աշխատել է, նորմալ, շատ խելացի տղա է, լավ աշխատող, ես նրա դրական բնութագրերը հաջորդ նիստին կներկայացնեմ: Թյուրիմացություն էր՝ ստացվավ… Բոլոր ջահելներն էլ սխալվում են… Խնդրում եմ՝ պատժի մեղմ չափ կիրառեք… Էրիկը ոչ մի անգամ ոստիկանություն չի ընկել… Էդ դեպքի ժամանակ նրա մոտ մթագնած վիճակ է եղել…»,- ասաց Էրիկի հայրը:

Վկան ասաց, որ ինքը հստակ չգիտի՝ «ումը ոնց են խփել»: Կռվի պատճառի մասին վկան նշեց. «Բոլորիս հայտնի ա, պարզ ա՝ ով ա sms գրել, ում ա գրել… Վաչեն գրել ա Սերգեյի ներկա կնոջը: Տղերքը հանդիպել ու խոսել են: Էդ հանդիպումից հետո Հրանտը նորից զանգել ա աղջկան, Սերգեյն ա պատասխանել: Բայց Հրանտն այդ աղջկա հետ աշխատել ա, նրանք շատ մտերիմ են եղել, աղջկա ընտանիքը նրան ճանաչել ա: Նա զանգել ա որ ասի՝ եթե անհանգստացնող լինի՝ կասես… Որպես իր քրոջ, որպես հարազատի ա զանգել… Բայց Սերգեյն ա վերցրել հեռախոսը, ջղայնացել ա՝ թե նոր խոսեցինք, դուք նորից ե՞ք զանգում: Պայմանավորվել են, որ հանդիպեն… Էդ ավտոտնակը իմ փեսայի եղբոր ավտոտնակն է: Շենքի մոտ որ հանդիպել են՝ ասել են՝ որտեղ խոսանք, որտեղ խոսանք՝ մտել են ավտոտնակ… Տղաներն ասել են՝ դուռը բացինք, մտանք ավտոտնակ, մի հատ խոսակցություն գնաց, հետո չիմացանք՝ ոնց կռիվը բորբոքվեց…»:

Նախագահողը հարցրեց, թե վկայի կարծիքով՝ իր որդին ինչո՞ւ է դանակով հարվածել հակառակորդին, ինչո՞ւ ձեռքով չի հարվածել: Էրիկի հայրը ցույց տվեց նիհար որդուն ու ամբաստանյալի աթոռին նրա կողքին նստած հաղթանդամ տղաներին. «Էրիկի քաշը նայեք՝ հազիվ երեսուն կիլո կլինի, իսկ նրա դեմ կռվողները ութսուն կիլոյից ավել են, Էրիկը ո՞նց ձեռքով խփեր նրանց…»:

«Թող քաշները նայեր, նոր խփեր…»,- նկատեց նախագահողը:

Ամբաստանյալի հայրը նորից խնդրեց. «Ջահել են, ախր, մեկը մյուսին անպատիվ բան են ասել, չեն հասկացել՝ ոնց են բորբոքվում… Էրիկի մոտ դանակ չի եղել: Էդ գարաժը լիքը գործիք է եղել, մի քանի հատ դանակ… Էրիկը դանակը գարաժից ա վերցրել, իսկ խփելուց հետո դանակը գցել ա աղբամանը՝ անկախ իրանից: Էրիկին մահամերձ վիճակում հասցրել են հիվանդանոց…»:

Վկա աղջիկը, ում զանգելու պատճառով կռիվը հրահրվել է, իր ամբաստանյալ ամուսնու և նրա շահերի պաշտպանի միջոցով դիմում էր գրել դատարանին՝ խնդրելով հրապարակել իր նախաքննական ցուցմունքները, քանի որ ինքը բժշկի հսկողության տակ է, իրեն չի թույլատրվում տեղաշարժվել, ծանր հղիություն է տանում…

Այս վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակմանը դատարանը կանդրադառնա այն բանից հետո, երբ կհարցաքննի համառորեն դատարան չներկայացող մեկ տուժողին՝ Մանուկին, և չորս վկաներին: Նրանց բերման ենթարկելու որոշումներ կայացրեց դատարանը:

Նախագահողը նշեց, որ մի քանի նիստ շարունակ դատարանը պատշաճ ծանուցում է վկաներին, և այս չներկայացողների ծանուցագրերը վերադարձվում են, թե ՝ «չի պահանջվել»: «Ես փոստային այս լեզուն չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում՝ չի պահանջվել, ո՞ւմ կողմից չի պահանջվել…»:

Տուժողները կարծիք հայտնեցին, թե չներկայացողները կարող են և չներկայանալ, պետք չէ նրանց բերման ենթարկել: Սակայն դատարանի որոշման համաձայն՝ նրանց բերման կենթարկեն, ու նրանք կհարցաքննվեն հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում