Մադոննային մեղադրել են որդուն բավարար չափով չդաստիարակելու մեջ: ԶԼՄ-ներում հաճախ են սկանդալային լուրեր հայտնվում, որոնց գլխավոր հերոսը Մադոննայի և Գայ Ռիչիի 14-ամյա որդին է: Սոցցանցերի իր էջերում դեռահասը տեղադրում է սադրիչ տեսագրություններ:
Այս անգամ, սակայն, Ռոկոն չափն անցել է: Նա Instagram-ի իր էջում հրապարակել է ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») կողմից երեխաների գնդակահարության տեսագրությունը: Բրիտանացիները տղային մեղադրել են էթիկան խախտելու և հետևորդների հոգեբանությանը վնաս հասցնելու մեջ: Նրանք նաև Մադոննային են մեղադրում, որ որդու արարքները հանդուրժում է:








































