Wednesday, 15 05 2024
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Քրիստինե Պեպելյանը նոր ալբոմ է թողարկել (տեսանյութ)

Երգչուհի Քրիստինե Պեպելյանի համար տարին հագեցած էր. չորս տեսահոլովակ, երկու զուգերգ` Թաթա Սիմոնյանի և Արմեն Հովհաննիսյանի հետ, մեկ մենահամերգ: Երգչուհու կարծիքով՝ իսկապես հրաշալի տարի ստացվեց:

Այսօր «Օսկար» երաժշտական խանութ-սրահում տեղի ունեցավ Քրիստինե Պեպելյանի «Շնորհակալ եմ» ալբոմի շնորհանդեսը: Ալբոմում տեղ են գտել 12 երգեր՝ «Երջանիկ եմ», «Թե իմանաս», «Ամեն անգամ», «Շնորհակալ եմ» և այլն: Ալբոմի մեջ կան երգեր, որոնք երգչուհու համար հատուկ նշանակություն ունեն. «Ես այսօր դրանք չեմ առանձնացնի, բայց այս ձայնասկավառակում կան երգեր, որոնք հատուկ արժեք և տեղ ունեն իմ կյանքում»,- հավելեց նա:

«2012-ին ես շատ աշխատեցի, ինչի համար շատ գոհ եմ և շատ ուրախ, որովհետև կարծում եմ՝ ինձ համար սա բեղմնավոր և նպաստավոր տարի էր: Արտիստի համար զբաղված լինելը մեծ երջանկություն է, երբ նա առջևում ունի շատ անելիքներ, շատ գործեր»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ ինքը 2012-ի այն երջանիկ արտիստներից է, ում անելիքները կիսատ են մնացել, և ուրախ է, որ շատ գործեր տեղափոխվել են 2013 թվական:

Երգչուհին խոսեց նաև կորուստների մասին. «Տարվա ավարտը որքան բուռն էր` ստեղծագործական առումով հագեցած, նույնքան տխուր` մենք բոլորս ունեցանք ահռելի կորուստ, մեր շատ սիրելի և հաստատ անփոխարինելի տիկին Ֆլորան անժամանակ հեռացավ մեզանից»:

Նա նաև նշեց, որ ցանկացած արտիստ իր արած գործերով է մնում և անմահանում. «Այնպես որ` Ֆլորա Մարտիրոսյանի ստեղծագործությունները հավերժ կմնան մեր կողքին, և ես ուրախ եմ, որ իմ ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծել եմ ինձ համար մի թանկ արժեք՝ Ֆլորա Մարտիրոսյանի հետ զուգերգը. ես այդ բախտավորների շարքում եմ»,-ասաց նա:

Երգչուհուն եկել էին շնորհավորելու ընկերները, գործընկերները, մտերիմներն ու երկրպագուները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում