Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալի բացակայության պատճառով

Այսօր՝ 2012 թ-ի դեկտեմբերի 24-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր` Վլադիմիր Գրիգորյան) տեղի էր ունենալու 2011 թվականինի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը: Սակայն, այն հետաձգվել է երրորդ անգամ անընդմեջ: Նախորդ երկու դատական նիստերը հետաձգվել էին ամբաստանյալ, ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանի պաշտպանի բացակայության պատճառով: Այս անգամ դատական նիստի հետաձգման պատճառը հանդիսացավ ամբաստանյալ Միքայել Միքայելյանի բացակայությունը:

Դատական նիստի մասնակիցներին դատավորը հայտնել է, որ նիստը սկսվելուց 20 րոպե առաջ դատարանը գրություն է ստացել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի ստորագրությամբ, որով հայտնվում է, որ Միքայել Միքայելյանը՝ որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր վիրաբույժ, ելնելով ծառայողական խիստ անհրաժեշտությունից՝ գտնվում է գործուղման մեջ եւ չի կարող ներկայանալ դատական նիստին: Դատարանը հայտնեց նաեւ ռազմաբժշկական վարչության աշխատակիցներից մեկի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ աշխատակիցը հայտնել է, որ 2012 թ-ի դեկտեմբերի 23-ին ամբաստանյալ Միքայել Միքայելյանը գործուղվել է Ստեփանակերտ մահացած նորակոչիկի դիահերձմանը մասնակցելու նպատակով:

Միաժամանակ դատավորը հայտնել է, որ եթե գրությունը ստանար ավելի վաղ, ապա տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը կտեղեկացվեր դատական նիստի հետաձգման մասին, որպեսզի վերջինս «այդքան երկար ճանապարհ չանցներ» դատական նիստին ներկա գտնվելու համար:

Ելնելով վերը շարադրվածից՝ արձանագրում ենք.

-ամբաստանյալ Միքայել Միքայելյանի բացակայությունը դատական նիստից անհարգելի է, քանի որ որպես նիստին չներկայանալու հիմնավորում չի կարող հանդիսանալ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի գրությունը

-դատավորը իրավական գնահատական չի տվել ամբաստանյալ Միքայել Միքայելյանի անհարգելի բացակայությանը

-դատավորը, չանդրադառնալով ամբաստանյալ Միքայել Միքայելյանի անհարգելի բացակայության հարցին, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի գրությանը վերագրել է ավելի բարձր իրավական ուժ, քան ՀՀ օրենսդրությանը և իր անգործությամբ խախտելով ՀՀ դատական իշխանության անկախության սկզբունքը՝ չի անդրադարձել գործադիր իշխանության ներկայացուցչի՝ ամբաստանյալ Միքայել Միքայելյանի և նրա պաշտպանի կողմից դատարանի նկատմամբ ակնհայտ արհամարհական վերաբերմունքին:

Գտնում ենք, որ

-դատարանի կողմից նման պահվածքը կասկածի տակ է դնում ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով քրեական գործի արդար դատաքննության հնարավորությունը

-դատարանը ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում Հայկ Խաչատրյանի մահվան փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ ՊՆ ներկայացուցիչների նկատմամբ

-դատարանը պարտավոր էր անդրադառնալ ամբաստանյալ Միքայել Միքայելյանի նկատմամբ ստորագրությունը որպես խափանման միջոցի վերացման հարցին՝ ապահովելու համար դատաքննության անխափան աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում