Saturday, 27 04 2024
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին

Հայաստան-Մաքսային միություն ընդհանուր սահմանի՝ Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը փակուղում է

Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի շեմին Կովկասյան երկաթուղու Աբխազիա-Վրաստան-Հայաստան հատվածի վերաբացման հարցը շարունակում է կենսական նշանակություն ունենալ Հայաստանի համար՝ Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով: Աբխազական երկաթուղին ոչ միայն զբոսաշրջության զարգացման նոր ուղի է, այլև գործարարների համար նոր էժան ճանապարհով մուտք դեպի եվրասիական շուկա: Եվ չնայած պաշտոնական Երևանի բարի ցանկություններին՝ հարցը տեղից չի շարժվում:

«Ռուսական երկաթուղիների» նախագահ Վլադիմիր Յակունինը այս տարվա հունիսի 18-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք դիտարկում են Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթգծի վերաբացման հարցը, բայց խնդիրը քաղաքական է՝ կապված վրաց-աբխազական հարաբերությունների հետ: Մեկ օր անց Rustavi 2 հեռուստաընկերության թղթակցի հարցին. «Արդյո՞ք Դուք Վրաստանի ղեկավարների հետ քննարկում եք Աբխազական երկաթուղու վերաբացման հարցը», Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Լուրջ խոսակցություն այդ թեմայով չի եղել: Բայցևայնպես, մեր ցանկությունն է, որ այդ երկաթուղին վերագործարկվի: Մեզ համար դա կենսական նշանակություն ունի: Աբխազական երկաթուղու վերաբացումը, սակայն, միայն Հայաստանից կամ Ռուսաստանից կախված չէ: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ` հասկանալով սակայն, որ խնդրի լուծումը այլ կողմերից ևս կախված է»: Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության գծով նախարար Պաատա Զաքարեիշվիլին, արձագանքելով այս դիտարկումներին, չէր բացառել, որ տեսանելի ապագայում Մոսկվան և Թբիլիսին Աբխազական երկաթուղու վերագործակման հարցն ընդգրկեն երկկողմ բանակցությունների օրակարգում:

Հուլիսի սկզբին Աբխազիայում նախագահական ընտրություններին ընդառաջ Աբխազիայի հայ համայնքի ղեկավարներն առաջարկեցին քննարկումներ սկսել Աբխազական երկաթուղու վերաբացման ուղղությամբ: Նրանց համոզմամբ՝ Աբխազիան կարող է իր աջակցությունը ցուցաբերել Կովկասյան տարածաշրջանում մեկնարկած տնտեսական ինտեգրացիոն պրոյեկտներին, որոնց իր մասնակցության հայտն է ներկայացրել Հայաստանը՝ գտնվելով ԵՏՄ անդամակցության շեմին: «Լինելով հնարավորինս կարճ ու էժան՝ այդ հատվածը թույլ կտար, որ արտահանվող հայկական ապրանքները Ռուսաստան հասնեն օպտիմալ եղանակով, իսկ Ռուսաստանը կստանար կայուն տրանսպորտային միջանցք դեպի Կովկասյան և Միջին ու Մերձավորարևելյան երկրներ»,- նշում են հայ համայնքի ղեկավարները՝ հավելելով, որ երկաթուղու այդ հատվածի բացումից կշահեն նաև Աբխազիայի տնտեսությունն ու երկրի կարգավիճակը: Բայց այս կարծիքը չեն կիսում ոչ Սուխումիում, ոչ Թբիլիսում: Սուխումիում կարծում են, որ երկաթգծի բացման մասին կարելի է խոսել միայն Վրաստանի կողմից Աբխազիայի ճանաչման դեպքում:

Ինչպես ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էր ասել, երկաթուղու աշխատանքի վերականգնումն ավելի շատ բխում է Ռուսաստանի, քան Վրաստանի շահերից, և այդ պատճառով հարցը կարող է դիտարկվել միայն Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի լուծումից հետո, «քանի որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը փաստացիորեն Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչման օրինականացումն է», այնպես էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ պաշտոնական Թբիլիսին կարող է համաձայնել երկաթուղու այս հատվածի բացմանը միայն ինչ-ինչ զիջումների փոխարեն, ինչպիսին փախստականների վերադարձն է, քանի որ առանց փախստականների վերադարձի՝ երկաթուղային շարժի մասին խոսք անգամ լինել չի կարող, թեև նախընտրական շրջանում «Վրացական երազանքը» բացահայտորեն հայտարարել էր, որ այդ ամենը Վրաստանի շահերից է բխում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աբխազիայի հերոս, Գագրայի շրջանային խորհրդի անդամ Գալուստ Տրապիզոնյանը նշեց, որ Աբխազիայի նորընտիր ղեկավարն արդեն դրականորեն է արտահայտվել երկաթուղու այդ հատվածի վերաբացման մասին: «Բայց Աբխազիայում նոր-նոր կառավարություն է ձևավորվում, և այդ հարցը կլուծվի, ըստ իս, միայն դրանից հետո: Խոչընդոտ չեմ կարծում, որ լինի, քանի որ սա տնտեսապես է ձեռնտու բոլոր կողմերի համար: Ամեն ինչ կախված է Ռուսաստանից: Կարծում եմ, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև նոր պայմանագրեր են կնքվելու անվտանգության, սոցիալական և տնտեսական քաղաքականությունների ոլորտում, որն էլ ավելի է ամրապնդելու այս երկաթուղու վերաբացման հրամայականը: Ես կարծում եմ, որ այս հարցերը կբարձրացվեն, քանի որ երկաթուղին ամենակարևոր հարցերից մեկն է բոլորի համար: Եթե Ռուսաստանը ցանկանա, բոլոր կողմերը կցանկանան»,- նման տեսակետ հայտնեց Գալուստ Տրապիզոնյանը:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թեև այդ հարցը շրջանառության մեջ է, այս պահին որևէ տեսանելի, նույնիսկ պրակտիկ զարգացում չկա այս ուղղությամբ: Իրականում, ըստ նրա, սա մի հարց է, որտեղ Հայաստանի կողմից քայլը երկրորդական և երրորդական հարց է, և սա Հայաստանի իրավասության սահմաններում չէ:

« Գլխավոր խոչընդոտները բոլոր երեք գլխավոր դերակատարներն են՝ աբխազները, վրացիները, ռուսները, որոնք ունեն իրենց սեփական խնդիրները, մոտեցումները: Սա է խոչընդոտում, որ պրակտիկ կերպով որևէ զարգացում լինի: Աբխազների առումով կա հոգեբանական խնդիր, որ որևէ մի ինտեգրացիոն գործընթաց վրացիների հետ նյարդային է ընդունվում, վրացիները չեն ցանկանում ընդունել և ճանաչել այն քաղաքականությունը, որը ձևավորվել է 2008թ. օգոստոսի 8-ից հետո, իսկ ռուսների համար սա այսօր առաջնահերթություն չէ՝ հաշվի առնելով ՌԴ-ի աշխարհաքաղաքական խնդիրները: Կա մեկ այլ հանգամանք ևս՝ երկաթուղու այս հատվածի շահագործման համար գումարներ պետք է ներդնեն ռուսները և հայերը, դժվար թե ՌԴ-ն նման ցանկություններ ունենա այսօր: Բնականաբար, այս հարցը շահարկման առարկա է, բավականին լուրջ, շահարկման առարկա է Վրաստանի և Աբխազիայի հասարակությունների շրջանում և այդ հանգամանքից ելնելով, չեմ կարծում, որ տեսանելի ապագայում կունենանք առաջընթաց»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում