Wednesday, 08 05 2024
Մեհրաբյան online
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են

Շները «ուտում են» ալավերդցիներին

Օրերս` աշխատանքից տուն վերադառնալիս, ալավերդցի Արտակի վրա հարձակվել են թափառող շները հարձակվել:Բարեբախտաբար նա շքամուտքին մոտ է եղել և հասցրել է փախչել` խուսափելով վնասվածքներ ստանալուց: Սակայն շան ատամների բռնելուց նոր գնած կոշիկը պատռվել է:

Ալավերդցիների խոսքով, թափառող շներ կամ կատուներ քաղաքի շքամուտքերում հաճախ են հանդիպում: Իսկ օրինակ` Սարահարթ թաղամասի 2/3 շենքի բակում բնակվում է շան մի ամբողջ ցեղախումբ: Վերջերս շունը ձագեր է ունեցել և առավել ագրեսիվ դարձել անցորդների նկատմամբ:

«Մենակ հո հարձակվե՞լը չի. սաղ օրը կլանչում են, հանգիստ չունենք, չենք հասկանում` գյուղո՞ւմ ենք ապրում, թե՞ քաղաքում: Օրը ցերեկով էլի հնարավոր է տնից դուրս գալը, բա գիշե՞րը»,-ասում է նույն շենքի բնակիչ տիկին Էմման:

Ոչ միայն բակերում, այլև քաղաքի կենտրոնական, մարդաշատ վայրերում անարգել զբոսնում են թափառող շները:

Ալավերդու բժշկական կենտրոնում անցած տարի գրանցվել է շան` մարդկանց կծելու 19 դեպք, որոնցից 14-ը` համապատասխան պատվաստում են ստացել: Սակայն բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանն ասում է, որ իրականում այդ թիվը մի քանի անգամ ավելի մեծ կարող է լինել :

«Շատերը չեն դիմում, տնային պայմաններում են բուժում շան կծած վերքերը, ինչը շատ վտանգավոր է»,-ասում է նա:

Բարեբախտաբար, Ալավերդու բժշկական կենտրոն դիմած տուժածների մոտ կատաղության դեպքեր չեն եղել: Համապատասխան պատվաստումներից ու բուժումից հետո մարդկային կորուստներ չեն գրանցվել: Արդյունավետ պայքար ծավալելու համար բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանն ասում է, որ բոլոր համապատասխան ենթակառուցվածքները պետք է աշխատեն մի նպատակի շուրջ:

Նշենք, որ Ալավերդու քաղաքապետարանը հաճախ է Ալավերդու հեռուստատեսությամբ հայտարարություններ տալիս, թե որ գիշերն է շների սպանդ կատարվելու: Գիշերվա ժամերին մի քանի կրակոցներ են լսվում, որից իրավիճակը չի փոխվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում