Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

10 օրից կարող է փակեն Սյունիքի մարզպետարանի դռները, չթողնեն, որ Սուրեն Խաչատրյանն աշխատանքի գնա

Մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է սյունեցիների՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին աղ ու հացով դիմավորելու արարողությունը: Թեև մինչ նշանակումը շատ սյունեցիներ իրենց վրդովմունքն արտահայտեցին, այնուամենյանիվ, այդպես էլ հակադարձ ակցիա տեղի չունեցավ:

Կապանի «Մշակույթ և հասարակություն» ՀԿ նախագահ, դաշնակցական Գագիկ Ղահրամանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում աղ ու հացով դիմավորելը ներկայացում համարեց։

«Այնպես չէ, որ սյունեցին իսկապես այնքան ոգևորված էր նրա նշանակումով, որ աղ ու հացով է դիմավորում։ Դա կազմակերպված ներկայացում էր, ինչպես լինում է վերջին տարիներին. հրահանգը տալիս են, գտնվում են միշտ այդպիսի մարդիկ, ովքեր փորձում են ուրախանալու իմիտացիա ստեղծել: Սա ներկայացում էր, սա ժողովրդի էնտուզիազմի, ոգևորության արդյունք չէր, հիմնականում այնտեղ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ էին, մարզպետարանի, դպրոցների և այլն, և այնպես չէր, որ սյունեցին ոգևորությամբ ընդունեց: Բայց ցանկացած տարածաշրջանում կան ներկայացման դեկորներ, դերասաններ»,- ասաց Գագիկ Ղահրամանյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ որևէ բողոքի ակցիա չկազմակերպվեց, Գագիկ Ղահրամանյանը նշեց, որ իրականում մեծամասնության համար անսպասելի էր, շոկ էր։ «Այսօր դրեցին նշանակեցին, հաջորդ օրը բերեցին: Ընդհանրապես, Հայաստանում քաղաքական դաշտի բացակայության արդյունք է, որ իսկապես դժգոհողների թիվն ավելին էր, բայց չկարողացան կազմակերպել: Իմ ունեցած տեղեկություններով՝ որպես ՀԿ-ի նախագահի դիմել են, առնվազն ՀԿ -ների մակարդակով պատրաստվում են եթե ոչ բողոքի ակցիա, ապա թեկուզ գրավոր բողոքի արտահայտելու ինչ-որ մի ձև գտնել: Ինձ, համենայն դեպս, դիմել են, ես իմ համաձայնությունը տվել եմ, այսօր կամ վաղը տեքստը պատրաստ կլինի, տեքստում մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում նախագահի և կառավարության որոշմանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին վերանշանակելու կապակցությամբ»,- հավելեց զրուցակիցս:

Հարցին՝ ուշացած չէ՞ այս քայլը, Գագիկ Ղահրամանյանը պատասխանեց, որ չի կարծում, թե ուշացած է: «Տասն օր հետո եթե գնանք, կազմակերպված Սյունիքի մարզպետարանի դռները փակենք, չթողնենք՝ գա աշխատանքի, չեմ կարծում, թե ուշացած է: Ավելի լավ է, որ տասն օրից լինի, բայց կազմակերպված լինի: Հակառակ դեպքում բամաբասանքի է նման: Մասնավորապես Կապանում մեծամասնության համար անպասելի էր այդ որոշումը, նույնիսկ նրանց համար, ովքեր իբրև աղ ու հացով դիմավորեցին նրան»,- ասաց Գագիկ Ղահրամանյանը:

Անդրադառնալով երեկ հանրահավաքին մի քանի թաղային հեղինակությունների վարքին, մասնավորապես «Լիսկա չի, Սուրեն Խաչատրյան է» արտահատությանը, Գ. Ղահրամանյանը նշեց, որ դրանք «վեցնոցներ» են, մարդիկ են, որ հրահանգում են, նրանք էլ կատարում են. «Իր կաբինետից դուրս են եկել, պետք է արդարացնե՞ն իրենց կերակրատաշտից օգտվելը: Դրանք մի տասը-տասնհինգ հոգի են, մյուսներին կանչում է, վախեցնում, ասում է՝ ցույց տվեք հավատարմությունը, թե չէ սա կանեմ, նա կանեմ, պաշտոնից կզրկեմ, սա է վիճակը»,- ասաց նա:

Գործարար Տիգրան Կարապետյանը, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ այդպես էլ որևէ բողոքի ակցիա չիրականացվեց, ասաց, որ այդ թեման փակել է իր համար։ «Ես քաղաքական գործիչ չեմ, ես իմ ասելիքը ասել եմ հստակ, ամեն օր նույն բանն ասելու ցանկություն չունեմ։ Լիսկան այլևս ինձ հետաքրքիր չէ, ես այդ թեմային ընդհանրապես չեմ անդրադառնալու: Անիմաստ է արդեն որևէ բան ասելը, ամեն ինչ ասված է, վերջացած»,- հավելեց նա:

Կապանի «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը վստահ է, որ հասարակությունն անտարբեր չի լինի, ավելին՝ կարծում է, ակցիա այնուամենայնիվ կկազմակերպվի: Դավիթ Հակոբյանի նշեց, որ անակնկալ էր տեղի ունեցածը, քանի որ Հայաստանում, մասնավորապես Սյունիքիում որևէ մեկը չէր սպասում, մինչև վերջին րոպեն հավատում էին, որ այդ նշանակումը չի լինի։

«Սյունիքում, մասնավորապես Կապանում, ՀԿ-ները, հասարակական-քաղաքական կազմակերպություններն իրենց խոսքը կասեն: Եթե նայեք ուշադիր, տեսանյութերից երևում են, որ պետական պաշտոնյաներ են աղ ու հացով դիմավորում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է «Ժառանգության» քայլերին, ապա, նրա խոսքերով, «Ժառանգությունն» իր դիրքորոշումն արտահայտել է երեկվա հանրահավաքին նույնպես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում