Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին դիմել է Ռուսական օսկարյան կոմիտեի նախագահ Վլադիմիր Մենշովին՝ խնդրելով չդիտարկել իր «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմը՝ որպես Ռուսաստանի կողմից «Օսկարի» առաջադրելու թեկնածու ֆիլմ: Այս մասին հայտնում է Colta-ն:
Ռեժիսորն իր որոշումը բացատրել է «անձնական ու հասարակական» պատճառներով:
«Վերջին տարիներին ես բավականաչափ կտրուկ քննադատել եմ ռուսական շուկայի հոլիվուդազացումը ու կոմերցիոն ամերիկյան կինոյի կործանարար ազդեցությունը ճաշակի ձևավորման ու մեր հանդիսատեսի նախասիրությունների ձևավորման վրա: Դրա հետ կապված՝ ինձ անհեթեթ է թվում Հոլիվուդի մրցանակն ստանալու համար պայքարելը»,- գրել է նա կոմիտեին ուղղված իր դիմումում:









































