Sunday, 19 07 2026
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային

18plus.am կայքի միջոցով պոռնո նյութեր տարածելու համար 26-ամյա Արթուրը դատապարտվեց

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվեց Արթուր Մ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Արթուրը 2012 թվականի հունիսին ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու դիտավորությամբ այդ կայքի «18+ խաղեր» բաժնում 2013 թվականի փետրվարի 17-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ը տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:

Արթուրը բարձրագույն կրթություն ունի. ավարտել է ԵՊՀ-ն, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է:

Ամբաստանյալի միջնորդությամբ դատական քննությունը կատարվեց արագացված ընթացակարգով, այսինքն՝ Արթուր Մ.-ն իրեն մեղավոր ճանաչեց ու զղջաց կատարածի համար:

Այսօր դատարանն ունկնդրեց կողմերի վիճաբանությունները:

Մեղադրող Միքայել Գրիգորյանը միջնորդեց մեղավոր ճանաչել ամբաստանյալին ու դատապարտել 300 հազար դրամ տուգանքի:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեկ անգամ ևս հիշատակեց Արթուրի անձը բնութագրող փաստաթղթերը՝ դրական բնութագրեր բնակության և պարտադիր զինծառայության վայրերից, հավաստագրեր՝ համակարգչային հատուկ դասընթացներ անցնելու վերաբերյալ, դիպլոմներ՝ երրորդ տեղ գրավելու մասին. Արթուրը զբաղվում է պաուերլիֆտինգով:

Փաստաբանը, որպես իր պաշտպանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ նշեց նախկինում դատված չլինելը, մեղքն ընդունելն ու արարքի համար անկեղծորեն զղջալը: Այս հանգամանքներում, ըստ պաշտպանի, Արթուրի նկատմամբ դատարանը կարող է նշանակել հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատիժ՝ 200 հազար դրամ տուգանք:

Արթուրը վերջին խոսքում խնդրեց իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Պաշտպանը Արթուրին մեղսագրված արարքի վերաբերյալ մեր զրույցում ասաց, թե օրենքով լավ հստակեցված չէ, թե ինչ ասել է «պոռնկագրական նյութերի տարածում»: Այն նյութերը, որ «18+» կայք է գցել Արթուրը, արդեն իսկ եղել են համացանցում: Արթուրը համացանցի մի հասցեից վերցրել ու տեղադրել է նաև այլ հասցեում՝ մտածելով, որ եթե նյութերը համացանցում են, ուրեմն թույլատրելի են: Հասարակ քաղաքացու համար անհնար է տարբերակել՝ նյութերը պոռնկագրակա՞ն բնույթի են, թե՞ ոչ: Անգամ նախաքննական ու դատաքննական մարմինները դա չեն որոշում, այդ հարցին պատասխան են տալիս միայն փորձագետները: Ստացվում է, որ այստեղ ծուղակ կա հասարակ քաղաքացիների համար: Նյութերի՝ համացանցում գտնվելը կարող է տպավորություն ստեղծել, թե դրանք քրեական առումով «անմեղ» նյութեր են, մինչդեռ իրականում դրանց տեղադրումը որևէ կայքում կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Մնում է, որ օգտատերերը, հատկապես երիտասարդները, զգույշ լինեն, ձեռնպահ մնան նման նյութերը համացանցային կայքերով կամ այլ միջոցներով տարածելուց:

Նախագահողը քիչ անց հրապարակեց դատավճիռը:

Արթուր Մ.-ն մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 300 հազար դրամ տուգանքի:

Ամբաստանյալն ասաց, որ չի բողոքարկելու դատավճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում