ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել փակել Սիրիայի հետ սահմանը, որպեսզի կանխարգելի դրանով անցնող նավթի մաքսանենգությունը: Այս մասին հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը` վկայայկոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
«Թուրքիան պետք է փակի Սիրիայի հետ իր սահմանը, ինչպես նաև դադարեցնի դրանով անցնող օտարերկրյա վարձկաններին և նավթամթերքի մասքսանենգությունը»,- ասել է Քերին:








































