Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Սերժ Սարգսյանը փոխում է ՀՀԿ-ն

ԵԿՄ-ի մարզային ստուգայցերը շարունակվում են և ուղեկցվում հայտարարություններով, թե կա կազմակերպությանն անդամակցել ցանկացողների ահռելի հոսք: Այս միտումն իսկապես հետաքրքրական է դառնում` ըստ էության հավակնելով առաջիկայում նախընտրական և ընտրական ցիկլին ընդառաջ իշխանության մարտավարության առանցքի դերին:

Պատահական չէ երևի թե, որ ոչ իշխանական թևում էլ, ըստ էության, շեշտադրումներից մեկն արվում է հենց, այսպես ասած, երկրապահ-ազտամարտիկային կոնտինգենտ հավաքագրելու վրա՝ որպես իշխանությունների մտադրություններին պատասխան: Իշխանություններն էլ ի պատասխան ստուգայցեր են կատարում, որպեսզի հնարավորինս քիչ բան մնա ոչ իշխանական ուժերին: Սակայն այստեղ խնդիրն առավել լայն կոնտեքստով է դառնում հետաքրքրական:

Ահռելի հոսքի՝ ԵԿՄ-ին անդամակցել ցանկացողների ահռելի հոսքի մասին հայտարարությունները միայն չեն վկայում ոչ իշխանական ուժերին քիչ մարդ թողնելու մտադրության մասին: Այս հայտարարությունները վկայում են երևի թե ավելի կարևոր խնդրի մասին, որ իշխանություններն ուզում են լուծել ԵԿՄ-ի միջոցով: Այս խնդիրը, ըստ էության, եթե փոքր-ինչ կոպիտ ձևակերպենք, ապա կստացվի այսպես՝ առաջիկա նախընտրական փուլում Սերժ Սարգսյանը ծրագրում է մարդկային ռեսուրսները հավաքագրել ոչ թե ՀՀԿ-ի դրոշի ներքո, այլ ԵԿՄ-ի՝ Երկրապահ կամավորականների միության:

Մեծ հաշվով, այստեղ տարբերությունը կարող է և շատ չէ, առավել ևս, որ գրեթե 80 տոկոսով նույն դեմքերն են: Սակայն խնդիրն այն է, որ դրոշի վրա արդեն գրված չէ ՀՀԿ, այլ գրված է ԵԿՄ, ինչը մի քանի կարևոր հարցեր է լուծում Սերժ Սարգսյանի համար:

Նախ` չնայած դեմքերը նույնն են ԵԿՄ-ում և ՀՀԿ-ում 80 տոկոսով, այնուհանդերձ ՀՀԿ բրենդը ավելի վարկաբեկված է, անհամեատ ավելի, քան ԵԿՄ բրենդը: Այսինքն` Սերժ Սարգսյանը խորքային առումով նույն կառույցում է հավաքագրում հնարավորինս մեծ թվով մարդկանց, սակայն արդեն այլ՝ ավելի քիչ վարկաբեկված բրենդի տակ: Այսինքն` չվարկաբեկված դեռ այնքան, որքան ՀՀԿ-ն, հետևաբար` ըստ էության դեռևս քաղաքական մասսայական հավաքագրումների համար պիտանի:

Մյուս հարցը, որ լուծում է Սերժ Սարգսյանը, այն է, որ չկա կուսակցական ֆորմատ, այսինքն` սրանով, ըստ էության, որոշակիորեն մեղմվում է հնարավոր քննադատությունը, որ իշխանությունները ընտրություններից առաջ համատարած կուսակցականացնում են մարդկանց: Ըստ էության, կրկին չնայած դեմքերի և գործող անձանց 80 տոկոս նույնությանը, այնուհանդերձ, ԵԿՄ-ն չի ընկալվում որպես կուսակցական ֆորմատ, դեռևս շարունակում է պահպանել, այսպես ասած, վերկուսակցականության իմիջային նշույլները և այս առումով էլ առավել հարմար գործիք է հավաքագրումների համար, քան ՀՀԿ-ն, որը, ըստ էության, պայթել է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո՝ նախընտրական գալա համերգին պայթած փուչիկների հետ միասին, և ինչպես ՀՀԿ-ն գործունեությամբ է վնասել երկրին ու մարդկանց, այնպես էլ վնասներ տվեց պայթելով:

Վերջապես մեկ այլ` երրորդ մի խնդիր, որ լուծում է Սերժ Սարգսյանը ԵԿՄ-ին դնելով նախընտրական հավաքագրումների առանցքում և ըստ էության` այս միջոցով փորձելով հասնել իրավիճակի վերահսկողության: Կրկնվենք` դեմքերի 80 տոկոս նույնության պարագայում, ԵԿՄ-ում, այնուհանդերձ, բոլորովին այլ ներկազմակերպական հիերարխիա է, բոլորովին այլ ներքին հարաբերություններ, ուժերի բալանս, մարդկային հարաբերություններ ու կապեր, այսպես ասած` ներկազմակերպական հիերարխիայի բոլորովին այլ բնույթ և ինչ-որ առումով արժեքներ, քանի որ այստեղ գործ ունենք մի կառույցի հետ, որում առաջնային դերակատարներն, այնուհանդերձ, պատերազմ անցած մարդիկ են, հիմնականում իսկապես անցած, թեև հետո իրենց վարքով իրենց իսկ անցած ճանապարհը լիովին հեղինակազրկած: Իսկ այս` բոլորովին այլ ներքին կոմպոնենտներն, ըստ էության, փոխելու են իշխանական խաղի բնույթը և խաղացողների լիազորությունները:

Եթե ընդհանրացված ձևակերպենք, այսպես ասած ՀՀԿ-ում առաջինները ԵԿՄ-ում կդառնան վերջիններ: Իհարկե, միգուցե պետք է ներում հայցել Տիրոջից, որ ՀՀԿ-ի և ԵԿՄ-ի ներիշխանական դասավորությունների մասին խոսելիս կիրառում ենք Աստվածաշնչյան որոշակի ձևակերպումներ:

Այսպիսով, ԵԿՄ-ն դարձնելով հանրային հավաքագրման առանցք` Սերժ Սարգսյանն, ըստ էության, նաև փոխում է ներիշխանական հիերարխիան: Եվ ըստ էության` ԵԿՄ-ի մարզային այցերն ու անդամակցել ցանկացողների ահռելի հոսքի մասին հավաստիացումները,- իսկ մենք գիտենք, որ այդ ամենի տակ ընդամենը վարչահրամայական իմաստ է՝ քաղաքական ենթատեքստերով,- վկայում են այն մասին, որ Սերժ Սարգսյանը առաջիկա ընտրական փուլին ընդառաջ է գնալու ոչ թե ՀՀԿ-ի հիերարխիկ համակարգով, այլ ԵԿՄ-ի: Իսկ սա նշանակում է, որ իշխանության ներսում սահուն, սակայն բավական էական կերպով փոխվելու է դերակատարների ազդեցության հարաբերակցությունը:

Իշխանությունների գործողություններում և ընտրական գործընթացում սա, իհարկե, որակական ոչ մի փոփոխություն հասարակության համար չի կարող խոստանալ: Սա հասարակության, պետության շահերի հետ ընդհանրապես կապ չունի: Այստեղ ընդամենը իշխանական հարաբերություններում առաջնահերթությունների խնդիր է, որտեղ Սերժ Սարգսյանն ակնկալում է նախընտրական վիճակում ձևավորել իր համար ուժերի համեմատաբար ավելի վստահելի և վերահսկելի հարաբերակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում