Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Միգուցե ՀՀԿ-ի մոտ վերականգնվե՞լ է գրգռվելու տենդենցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ քառյակում դեռ լեզու չեն գտնում համատեղ հանրահավաքի անցկացման հարցում, բայց սահմանադրական փոփոխությունների հարցն արդեն թեժացել է ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում: ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանի հայտարարություններին Գագիկ Ծառուկյանի պատասխան հարցազրույցն անարձագանք չմնաց: Իշխանությունն «աբարոտկա» ֆռռաց ոստիկանապետ Վովա Գասպարյանի և ոստիկանական զորավարժությունների միջոցով՝ «թեժ աշուն» ծրագրողներին սպառնալով, որ պատրաստվում է «սառը ցնցուղ» կիրառել՝ օրորոցում խեղդելով քառյակի համատեղ հանրահավաք անցկացնելու փորձերը: Սրան զուգահեռ, լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ Ծառուկյանի հետ հանդիպել է, որին մասնակցել է նաև Հովիկ Աբրահամյանը: Եվ որ Սերժ Սարգսյանին չի հաջողվել համոզել Ծառուկյանին՝ հետ կանգնել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարից: Չնայած ԲՀԿ-ին «արքայական» առաջարկ է արվել՝ նախագահի ներկայացուցչական պաշտոնը և «թագավորության կեսը»՝ նախարարական մեծաքանակ պորտֆելներով և մանդատների մոտ կեսով: Հովիկ Աբրահամյանն էլ, բնականաբար, ապագա վարչապետացուն է: Եվ միայն ԱԺ նախագահի «համեստ» պաշտոնն է իրեն հարմար գտել Սերժ Սարգսյանը: Դժվար է ասել՝ եթե նման առաջարկ է արվել, ինչու է հրաժարվել Ծառուկյանը և ինչպես է պատկերացնում իր և իր թիմի լիարժեք հաղթանակը: Սակայն փաստ է, որ անհանգիստ են ոչ միայն իշխանության դաշտում, այլև հանրահավաքի հարցն էլ վերջնական չէ: Իսկ հանրահավաքը կոչված է ընդդիմության, հատկապես ԲՀԿ-ի ուժը ցուցանելուն: Երեկ զրուցեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ, ով Վովա Գասպարյանին խորհուրդ տվեց ոստիկանապետի լիազորություններով զբաղվել և «ծառայել ժողովրդին»:

– Փաստորեն, դուք նույնպես վճռական եք տրամադրված, դուք նույնպես դեմ եք սահմանադրական փոփոխություններին և կարծում եք, որ դա իշխանության վերարտադրությանն է ուղղված:

– Ես միշտ կողմնակից եմ այն տեսակետին, որին նախագահն է կողմնակից, եթե երկրի նախագահը դեմ է, ուրեմն դա իրականացնելու պիտանի չէ:

Հավանաբար, նկատի ունեք կառավարման մոդելի փոփոխությունը, երբ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ իրեն ավելի հոգեհարազատ է գործող մոդելը:

– Այո, երկրի նախագահը, երբ ներկայացնում էր սահմանադրական բարեփոխումները, հայտարարեց, որ դեմ է: Բայց ես կողմ եմ խորհրդարանական հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին ու կողմ եմ եղել միշտ:

Իսկ Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել՝ ո՞վ է Սերժ Սարգսյանի կամքին դեմ գնացել և որոշել, որ կառավարման մոդելը, այնուամենայնիվ, պետք է փոխվի:

– Արջի քոթոթները երբ որ մեծանում են, սկսում են ի՞նչ անել… Երեք հատ կետ դրեք, ես ասացի այն, ինչ ասացի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում