Վրացական պատվիրակության առաջիկա այցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջան կրկին սրել է լարվածությունը երկրի նախագահի հարաբերությունները կառավարության հետ և վեճերը Վրաստանի պետական կառավարման ձևի շուրջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վերջին տարիներին Գլխավոր ասամբլեայի նիստերում ելույթ է ունեցել Վրաստանի այն ժամանակվա նախագահը, սակայն այս տարի պետության ղեկավարի համար վրացական պատվիրակությունում տեղ չի գտնվել:
Երկու ամիս առաջ հայտարարված՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցը կլիմայական հարցերով գագաթնաժողովին, որը կանցկացվի ՄԱԿ-ի կենտոնակայանում սեպտեմբերի 23-ին, չի կայանա: Նախագահի խոսքով՝ այցն ԱՄՆ խափանվել է շատ լուրջ կազմակերպված աշխատանքի արդյունքում:
«Դա, իմ կարծիքով, սխալ քայլ է, որն արվել է նախագահի ինստիտուտի դեմ: Կարծում եմ, որ դա քայլ է, որն արվել է ոչ թե ելնելով մեր պետական շահերից, այլ որոշակի միջգերատեչական դիմակայությունից»,- հայտարարել է Մարգվելաշվիլին հինգշաբթի կայացած մամլո ասուլիսում:
Վրաստանի նախագահի այցի շուրջ տարաձայնությունները դարձել են կառավարության և նախագահի միջև դիմակայության հերթական, սակայն ոչ առաջին դեպքը: Դա ցույց է տալիս նախագահի՝ քաղաքական դաշտում անկախ խաղացող դառնալու փորձերը՝ կարծում են վրացի քաղաքագետները:







































